Samsung-ի նոր առաջատարը կհանդերձվի արհեստական ինտելեկտով
Գիտություն և Մշակույթ
Samsung ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Galaxy S8-ում կհայտնվի արհեստական ինտելեկտով վիրտուալ օգնական: Այս մասին տեղեկացնում է The Korean Times-ը:
«Galaxy S8-ը կդառնա մեր առաջին սմարթֆոնն արհեստական ինտելեկտ-ասիստենտ տեխնոլոգիայով,- պատմել է Samsung Electronics-ի փոխնախագահ Ին Յոնգ Ռին:- Դա առաջին քայլը կլինի այն մասին մեր պատկերացմանը հասնելու գործում, թե արհեստական ինտելեկտով սարքերն ինչպես կարող են մարդկանց կյանքն ավելի հարմարավետ դարձնել»:
Ընկերությունը պլանավորում է իր գաղափարն իրագործել վերջերս ձեռք բերած Viv սթարթափի շնորհիվ, որն զբաղվում է խելացի օգնականի ստեղծմամբ: Այդ ասիստենտը կարող է փոխգործակցել սարքերի եւ ծառայությունների հետ՝ տարբեր խնդիրների լուծման համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)