«Հրապարակ». ՊԵԿ-ում զայրացած են և զարմացած
Հայկական Մամուլ
Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Արդեն գրել ենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին փոխարինել է Կարեն Բրուտյանը, մյուս տեղակալի՝ Արթուր Աֆրիկյանի փոխարեն էլ նշանակվել է Սամվել Ավետիքյանը: Գրում է «Հրապարակ»-ը:
Ինչպես եւ հայտնել էինք, օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանին էլ փոխարինել է Գարեգին Առաքելյանը: Ստուգումների վարչության պետի թափուր պաշտոնին նշանակվել է Տիգրան Կիրակոսյանը, որը ժամանակին Զարեհ Սարգսյանի տեղակալն էր կենսաթոշակային ֆոնդում: Այս նշանակումն այդքան էլ լավ չի ընդունվել համակարգում, մարդիկ հարց են տալիս, թե ինչու է հազար ու մի կոռուպցիոն պատմությունների մեջ հայտնված մարդը գալիս հարկային: Աշխատակազմը տարակուսած է նաեւ աշխատակազմի նոր ղեկավարի՝ 30-ամյա մի երիտասարդի նշանակման կապակցությամբ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ