Մխիթարյանի դեպքն առեղծված է մնում. Marca-ի անդրադարձը
Սպորտ
Հեղինակավոր իսպանական Marca պարբերականը անդրադաձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Կայքը գրել է Մխիթարյանի` Դորտմունդի «Բորուսիա»-ում հաջող մրցաշրջանից հետո «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու, ինչպես նաև անգլիական ակումբում խաղաժամանակ չստանալու մասին:
Կայքը հիշեցրել է կիսապաշտպամի դեբյուտային խաղը, գրել վնասվածքի մասին և մեջբերել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը.
«Մխիթարյանին ժամանակ է հարկավոր»:
«Ֆեներբահչե»-ի դեմ հանդիպմանը խաղաժամանակ ստանալուց հետո, ֆուտբոլիստը «Սոունսի»-ի դեմ հանդիպմանը հայտավորված չէր: Պաշտոնական խաղերում 133 րոպե անցկացնելուց հետո Մխիթարյանի դեպքը առեղծված է մնում»,- գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու