Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

Հովհաննես Մարգարյանը որոշել է բոյկոտել Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներն ու չհրաժարվել պատգամավորական մանդատից

Քաղաքական

Հաշվի առնելով այն, որ գործող պատգամավոր եմ, արդեն ԱԺ-ի նախագահին լրացուցիչ դիմումով տեղյակ եմ պահել, որ բոյկոտել եմ Գյումրու ավագանու նիստերն ու իմ թիմակիցների հետ հրաժարվել եմ իմ այդ 4 մանդատներից: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, նշելով՝ ոչ միայն ինքը, այլ ԲՀԿ և ԳԱԼԱ կուսակցությունների ներկայացուցիչները բոյկոտել են այդ ընտրությունները, քանի որ, ըստ էության, իրենց քվեն գողացվել է:

«Ձեռքդ պետք է մի բան լինի, չէ՞, որ որոշում կայացնես: Հրաժարվել ենք ընդհանրապես մանդատը ստանալուց, որի մասին տեղյակ ենք պահել նաև թիվ 34 ընտրատարածքի տեղական ընտրական հանձնաժողովին»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, որ Հովհաննես Մարգարյանը Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքում ձեռք է բերել 4 մանդատ, սակայն օրենքը թույլ չի տալիս նրան միաժամանակ ունենալ և´ ավագանու, և´ պատգամավորական մանդատ:

Պատգամավորը չհերքեց, որ օրենքը սահմանափակում է մանդատի՝ իր լիազորությունները, և հավելեց, որ ինքը պայքարել է Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար, իսկ քանի որ ինքը չի դարձել Գյումրու քաղաքապետ, հետևաբար, որոշել է նաև պատգամավորական իր մանդատից չհրաժարվել: «Ես մասնակցել եմ քաղաքապետի ընտրությանը: Ես բոլոր շանսերն ունեցել եմ Գյումրու քաղաքապետ դառնալու համար, սակայն իմ մանդատը գողացել են, և ես հրաժարվել եմ այդպիսի մրցապայքարից ու բոյկոտել բոլոր արդյունքները: Մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան և վիճարկելու ենք այդ արդյունքները: Եվ մինչև չվերականգնվի իմ ընտրական իրավունքը, ես չեմ հրաժարվի պատգամավորական մանդատից: Այդ գողացած մանդատներից մեկը եղել է «Հայկական վերածնունիդինը», այսինքն՝ իմը, մյուսը՝ ԲՀԿ-ինը: Հիմա ո՞վ կարող է ասել, թե ումն է այդ մասնատը»,- հավելեց նա:

Իսկ թե կոնկրետ՝ ո՞վ է գողացել և ի՞նչ ճանապարհով, պատգամավորը նշեց,  որ դա պարզից էլ պարզ է. «Այն ուժը, ով տոնում է հաղթանակ: Այդ բոնուսների ու ֆոկուսների հեղինակները: Այսինքն՝ խախտվել են ոչ միայն մեր իրավունքները, այև Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 14.2 հոդվածը: Դրա համար մենք քաղաքական որոշում ենք կայացրել՝ ընդհանրապես հրաժարվել բոլոր մանդատներից: Պետք է քաղաքապետն ընտրվի ավագանու գաղտնի քվեարկությամբ: 3 քաղաքական ուժերն էլ համատեղ հայտարարել են, որ Գյումրին քաղաքապետ չունի, քանի որ գնացել խախտել են օրենքը ու հռչակվել քաղաքապետ: Ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին հաղթանակ էր տարել «Բալասանյան Դաշինքը», որից հետո մասնակցած ընդդիմադիր 3 քաղաքական ուժերը՝ ԳԱԼԱ-ն, «Հայակական վերածնունդ»-ը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները որոշում կայացրեցին բոյկոտել ընտրությունների արդյունքներն ու չմասնակցել ավագանու նիստերին: Նման որոշում էին կայացրել նաև Վանաձորի քաղաքապետի ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը, որտեղ ԳԱԼԱ-ին փոխարինել էր պատգամավոր Էդմոն Մարուքյանի հիմնած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Այստեղ քաղաքապետի թեկնածու էր դարձել իշխանական թեկնածուն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված