ՕԵԿ-ը չի կարող լուծարվել, քանի դեռ ԱԺ-ում համանուն խմբակցություն կա
Քաղաքական
2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Օրինաց Երկիր» կուսակցությունը կլուծարվի, իսկ խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ական պատգամավորները կմասնակցեն «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին, ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«ՕԵԿ-ը չի լուծարվում, քանի որ Ազգային ժողովում այդ անունով խմբակցություն գոյություն ունի: Ամբողջ կուսակցությունը՝ սկսած Արթուր Բաղդասարյանից, այլևս «Հայկական վերածննդի» անդամներ են»,- ասաց նա:
Բիշարյանի համոզմամբ՝ ՕԵԿ արդեն նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանը ՀՎԿ նախագահն է, «Պարզապես ՕԵԿ-ը չի լուծարվել ՀՎԿ-ի ստեղծման ժամանակահատվածում, որովհետև ունի խմբակցություն և դրա ժամանակահատվածն ավարտվելուց հետո, բնականաբար, կուսակցությունը կգնա լուծարման: Խորհրդրարանական ընտրություններին մենք բոլորս մասնակցելու ենք «Հայկական վերածննդի» կազմով, որովհետև բոլորս «Հայկական վերածննդի» կազմում ենք, խմբակցությունն է ընդամենը մնացել որպես ՕԵԿ խմբակցություն», - ասաց նա:
Հիշեցնենք, որ մամուլն այսօր անդրադարձել էր ՕԵԿ-ի լուծարմանն ու գրել էր, թե ՕԵԿ-ի հիմնադիր Արթուր Բաղդասարյանը մտադիր է լուծարել այն, որպեսզի իր անունից ջնջի 2008-ին առաջացած սև բիծը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ