Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի՝ ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնության, Հայաստանի երկու մասնակիցները
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամարտի՝ ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Վոլոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը:
Այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: «Գրիգորյանն ավելի փորձառու է և կկարողանա նորմալ հանդես գալ աշխարհի առաջնությունում: Մենք ուսումնամարզական հավաք կսկսենք Երևանում նոյեմբերի 24-ից»,-ասաց Բաղդադյանը:
Ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հունգարիայում, դեկտեմբերի 8-11-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու