Տարօրինակ է. Գերմանիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը չի խաղում. Ֆորչունը՝ Մխիթարյանի մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Քվինտոն Ֆորչունն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ մանչեսթերյան ակումբի կազմում խաղաժամանակ չստանալուն և նշել է.
«Կարծում եմ, որ նա կարող է ավելին անել: Տարօրինակ է՝ ինչո՞ւ Գերմանիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողը չի խաղում: Փորձում եմ հասկանալ դա: Ինձ համար Մխիթարյանն այն խաղացողն է, ով պետք է ավելի շատ խաղա, որպեսզի տեսնենք նրա որակները»,- Ֆորչունի խոսքը մեջբերում է squawka-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու