Հանրապետությունում գրանցված հանցագործությունների թիվն աճել է. 2016թ-ի 9 ամիսների տվյալները
Հասարակություն
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 2016թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1410 դեպքով. այս մասին տեղեկացնում է ԱՎԾ-ն:
Եթե 2016թ-ի 9 ամիսներին գրանցվել է հանցագործությունների 14 237 դեպք, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 12 827 դեպք:
34 դեպքով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ: Այս տարվա 9 ամիսներին գրանցվել էր 158 դեպք: Աճ է գրանցվել նաև ոչ մեծ ծանրության, միջին ծանրության հանցագործությունների թվի դեպքում: 74-ով նվազել է ծանր հանցագործությունների թիվը:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը 63 դեպքով նվազել է, գրանցվել է 3 793 դեպք: Այդ թվում՝ 20 դեպքով աճել են սպանության, իսկ 3-ով նվազել են սպանության փորձի դեպքերը: 7-ով նվազել են բռնաբարության և բռնաբարության փորձի դեպքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ:
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 2 132-ը:
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 5 613-ը, որից 5 118-ն անձնական գույքի հափշտակություններն են: Ի դեպ՝ 362 դեպքով ավելի շատ են եղել հաշվետու ժամանակահատվածում անձնական գույքի հափշտակությունները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ