Երևանի թիվ 1-ին հիվանդանոցը`1880-ականների սկզբին (լուսանկար)
Գիտություն և Մշակույթ
Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի թիվ 1-ին հիվանդանոցը... 1880-ականների սկզբին Երևանում եռանդուն գործունեություն է ծավալում քաղաքային բժիշկ Լևոն Տիգրանյանը։ Նրա ջանքերով քաղաքային գործադիր մարմնում (ուպռավա) ստեղծվում է առողջապահական մշտական հանձնաժողով, որին հանձնարարվում է զբաղվել Երևանում սանիտարական և առողջապահական պայմանների բարելավմամբ։ Լ. Տիգրանյանի նախաձեռնությամբ 1881 թ. սկսվում է նաև հրատարակվել «Առողջապահական թերթ» ամսագիրը։ 1894-ին Երևանում հիմնադրվում է քաղաքային թիվ 1 կլինիկական հիվանդանոցը, որը սկզբում տեղակայված է եղել Բյուզանդի փողոցում (շենքը չի պահպանվել):
1910-ականների սկզբին Աստաֆյան (Աբովյան) փողոցի վերջնամասում կառուցվում է հիվանդանոցի ներկայումս էլ կանգուն շենքը (լուսանկարի վրա), որի ճարտարապետն էր թիֆլիսաբնակ ճարտարապետ Պ. Զուրաբյանը (հետագայում ավելացվել է երրորդ հարկը):
Հետաքրքիր է, որ 1908 թ. հիվանդանոցի այդ շենքի կառուցման համար հողահատկացումը կատարել է Երևանում «Շուստով» կոնյակի արտադրության ընկերությունը՝ անհատույց նվիրաբերելով այդ տարածքը Երևանի քաղաքային իշխանություներին»:



















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)