Հանրապետականները պահպանում են վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի նկատմամբ
ԱՄՆ
Դեմոկրատներին չի հաջողվի մեծամասնություն ստանալ Ներկայացուցիչների պալատում: Այս կանխատեսումը արել է ABC-ն: Հանրապետական կուսակցությունը կպահպանի վերահսկողությունը Միացյալ Նահանգների խորհրդարանի ստորին պալատի նկատմամբ:
Ավելի վաղ ելքահարցումները նույնպես վկայում էին, որ հանրապետականները կկարողանան պահպանել մեծամասնությունը:
Այս պահին Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողության համար դեմոկրատներին անհրաժեշտ է շահել եւս 30 տեղ, ինչը գրեթե անհնարին Է:
ABC-ի տվյալներով՝ այս ընտրություններում 435 տեղից վիճելի Էին սոսկ 17-ը, այսինքն՝ այդքան տեղեր կարող էին մի կուսակցությունից անցնել մյուսին:
Ստորին պալատի ներկայիս կազմում հանրապետականներն ունեն 247 տեղ: Դա կուսակցության առավելագույն ցուցանիշն է 1928 թվականից ի վեր: Մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 218 տեղ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)