Հանրապետականները պահպանել են վերահսկողությունը՝ Սենատի նկատմամբ. Ասոշիեյթեդ պրես
ԱՄՆ
Հանրապետական կուսակցությունը պահպանել է վերահսկողությունը ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի նկատմամբ: Այս կանխատեսումն արել է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:
Այդպիսով, հանրապետականների ձեռքում են հայտնվել Կոնգրեսի երկու պալատները: Նախագահի ընտրություններում Դոնալդ Թրամփի հավանական հաղթանակի դեպքում կուսակցությունը վերահսկողություն կհաստատի ֆեդերալ, գործադիր եւ օրենսդիր իշխանության նկատմամբ, ինչը նրան թույլ կտա զգալիորեն փոխել երկրի օրենսդրությունը:
ԱՄՆ-ի Սենատը նոյեմբերի 8-ի ընտրություններում նորացվում Է մեկ երրորդով, ընտրություններն անցկացվում են 34 ընտրատարածքներում:
Հանրապետականները նախորդ գումարման Սենատում ունեին 54 տեղ, դեմոկրատները՝ 46, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)