ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների գիշերը շարքից դուրս է եկել Կանադայի՝ ներգաղթի մասին կայքը
ԱՄՆ
Կանադայի կառավարության կայքի՝ ներգաղթի հարցերին նվիրված բաժինը չի բացվել ամբողջ գիշեր, որի ընթացքում տեղի էին ունենում ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները: Նոյեմբերի 9-ին այս մասին հայտնել է Mashable պորտալը:
Հրապարակման հեղինակների կարծիքով՝ դրա պատճառն այն միլիոնավոր ամերիկացիների ակտվիությունն է, որոնք, հետեւելով քվեարկության նախնական արդյունքներին եւ հասկանալով հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի իրական լինելը, սաստիկ վախեցել են այդ հեռանկարից եւ սկսել փրկություն փնտրել հարեւան Կանադայում:
Twitter-ում Mic միկրոբլոգի տվյալներով՝ վերջին չորս ժամվա ընթացքում նաեւ աճել է «ինչպես տեղափոխվել Կանադա» բառերով հարցումների թիվը Google-ում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)