Քլինթոնը որոշեց հայտարարություն չանել նախքան ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը
ԱՄՆ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբի ղեկավար Ջոն Փոդեսթան կոչ է արել նրա կողմնակիցներին՝ վաղաժամ եզրակացություններ չանել այն մասին, թե ով է հաղթել նախագահի ընտրություններում եւ սպասել պաշտոնական արդյունքներին: Քլինթոնն ինքն առաջիկա ժամերին հայտարարություններ չի անելու:
«Պետք է հաշվվի յուրաքանչյուր ձայնը: Մի քանի նահանգներում ձայների տարբերությունն այնքան փոքր է, որ դեռեւս վաղ է հայտարարել հաղթողին: Ուստի այսօր մենք այլեւս ասելու բան չենք ունենա»,-նշել է նա՝ նոյեմբերի 9-ին Նյու Յորքում ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ:
«Մենք հպարտանում ենք Քլինթոնով: Նա հոյակապ հանդես եկավ, եւ սա դեռեւս վերջը չէ նրա համար»,-հավելել է Փոդեսթան՝ շնորհակալություն հայտնելով Քլինթոնի օգտին քվեարկած բոլոր ամերիկացիներին:
Վերջին տվյալների համաձայն՝ Թրամփը ձայների մեծամասնություն է ստացել Փենսիլվանիայի նահանգում, ինչը փաստորեն ապահովում է նրա հաղթանակը նախագահական աթոռի համար պայքարում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ