Կփորձեմ իմ մեջ ուժ գտնել և պայքարել. Հենրիխ Մխիթարյան
Սպորտ
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, UNICEF-ը Հայաստանի Ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին նշանակեց UNICEF-ի բարի կամքի ազգային դեսպան:
Դրանից հետո, Հենրիխ Մխիթարյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է կյանքը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում՝ ասաց.
«Ամեն ինչ շատ լավ է, չնայած քիչ խաղաժամանակ եմ ստանում: Այնտեղ խոչընդոտ չի կարող լինել, քանի որ երկար ճանապարհ եմ անցել այդ տեղին հասնելու համար: Կարծում եմ՝ ոչինչ չի կարող ինձ խանգարել առաջ շարժվելու և երազանքս իրականացնելու հարցում, քանի որ այս պարագայում, եթե հանձնվեմ, ուրեմն՝ կստացվի, որ ոչինչ չեմ արել այնտեղ հասնելու համար: Այդ դեպքում, հնարավոր է, ամեն ինչ ջուրն ընկնի, դրա համար՝ կփորձեմ իմ մեջ ուժ գտնել և պայքարել` այս իրավիճակում: Կփորձեմ ամեն ինչ անել՝ իմ ուզածին հասնելու համար»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու