Ամերիկացիները պարտք ունեն Քլինթոնի հանդեպ՝ երկրին նրա ծառայության դիմաց. Թրամփ
ԱՄՆ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ամերիկացիները պարտք ունեն Հիլարի Քլինթոնի հանդեպ՝ երկրին նրա ծառայության դիմաց:
«Մենք բոլորս զգալի պարտք ունենք Քլինթոնի հանդեպ՝ մեր երկրին նրա ծառայության դիմաց»,-ասել Է Թրամփը՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ:
Ըստ վերջին տվյալների՝ Թրամփը հաղթանակ Է տարել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում: Ինչպես հայտնել Է CNN հեռուստաալիքը, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել Է Թրամփին եւ ընդունել իր պարտությունն ընտրություններում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)