ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա երկրի ամենատարեց նախագահը
ԱՄՆ
Հանրապետական Դոնալդ Թրամփը, ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակ տանելով ֆավորիտ համարվող դեմոկրատ գործիչ Հիլարի Քլինթոնի նկատմամբ, դարձավ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, անհանգստանալով այն փաստից, որ Թրամփի հաղթանակը կարող է հանգեցնել տնտեսական և գլոբալ անորոշության՝ ներդրողները փախուստի են դիմել ռիսկային ակտիվներից, ինչպիսին են ակցիաները: Գիշերվա ընթացքում S&P 500 ֆոնդային ինդեքսը անկում է ապրել 5 տոկոսով' հասնելով իր նվազագույն արժեքին:
Թրամփի հաղթանակը բարձրացրել է մի շարք հարցեր ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ արտերկրում: Կյանքի 70-րդ տարում զբաղեցնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը' Թրամփը կդառնա առաջին անգամ պաշտոնավարող ամենատարեց ԱՄՆ նախագահը: Քարոզարշավի ընթացքում նա խոստացել է ԱՄՆ-ն դարձնել ամենահզորը իր անձնական ուժի, բանակցային որակների և գործարար հմտությունների շնորհիվ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)