«Սիմփսոնները» մուլտսերիալը 16 տարի առաջ կանխատեսել է Թրամփի նախագահ դառնալը
Այլ
Ամերիկյան հեղինակավոր «Սիմփսոնները» մուլտֆիլմը դեռևս 16 տարի առաջ նկարահանած սերիաներից մեկում երկրի նախագահի պաշտոնում հիշատակել էր Դոնալդ Թրամփին, ով 2016 թվականի նոյեմբերի 8-ի ընտրությունների արդյունքում դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահը:
Մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկը' Բարթը, 2000 թվականին նկարահանած սերիայում պատկերացնում է իր ապագան: Ապագայում քույրը՝ Լիսան, ԱՄՆ նախագահն է, ով իր նախորդից՝ Դոնալդ Թրամփից, ժառանգել է բյուջեի ճեղքվածք:
Հանրապետական Դոնալդ Թրամփը, ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակ տանելով ֆավորիտ համարվող դեմոկրատ գործիչ Հիլարի Քլինթոնի նկատմամբ, դարձավ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը: Կյանքի 70-րդ տարում զբաղեցնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ Թրամփը կդառնա առաջին անգամ պաշտոնավարող ամենատարեց ԱՄՆ նախագահը: Քարոզարշավի ընթացքում նա խոստացել է ԱՄՆ-ն դարձնել ամենահզորը իր անձնական ուժի, բանակցային որակների և գործարար հմտությունների շնորհիվ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ