Սևանա լճում հայտնաբերվել է հոկտեմբերի 31-ին կորած ձկնորսներից մեկի դին
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Որոնողական աշխանտանքների համար անհրաժեշտ է Ջրափրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։
Մի քանի օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում այսօր, ժամը 16.03-ին, փրկարարները հայտնաբերել են 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ