Օբամայի եղբայրն այլեւս չի թաքցնում ուրախությունն ընտրություններում Թրամփի հաղթանակի առթիվ
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եղբայրը՝ Մալիք Օբաման, ուրախությամբ Է ընդունել նախագահական ընտրություններում հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակը:
«Իմ շնորհավորանքները Թրամփին»,-այսօր՝ նոյեմբերի 9-ին, գրել Է նա իր թվիթերում: Այդ թվիթին նախորդել Էին ուրիշները, որոնցում Մալիք Օբաման սկզբում դժգոհություն Էր հայտնում արդյունքներին երկար սպասելու համար, իսկ հետո՝ ուրախություն՝ Թրամփի տարած հաղթանակի կապակցությամբ:
Դեռ ավելին, նախագահի ազգականն իր քաղաքական նախապատվությունների մասին հայտնել Է նաեւ սոցցանցում իր պրոֆիլի գլխավոր Էջում, այնտեղ գրելով. «Այժմ, երբ նախագահի պաշտոնում իմ եղբոր գտնվելու ժամկետը մոտենում Է ավարտին, ես կարող եմ հայտնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի թեկնածությունը պաշտպանելու մասին»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի եղբայրը հայտարարել Էր, որ համակրում Է հանրապետական Թրամփին եւ քվեարկելու Է նրա օգտին, չնայած այն բանին, որ իրեն դասում Է դեմոկրատների շարքին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)