Կալիֆոռնիայում և Օրեգոնում բողոքի ակցիաներ են տեղի ունենում Թրամփի ընտրվելու դեմ
ԱՄՆ
Հանրապետական Դոնալդ Թրամփի հակառակորդները բողոքում են Կալիֆոռնիայի Օքլենդ և Բերքլի քաղաքներում՝ հրաժարվելով նրան նոր նախագահ ճանաչել, նաև բողոքի ակցիաներ են ընթանում Օրեգոնի համալսարանում, հաղորդում Է BuzzFeed պորտալը:
Պորտալի խմբագիրն իր Twitter-ում հեռարձակում Է վարում բողոքի ակցիաների վայրից: Նրա խոսքով՝ Օքլենդի փողոցներով երթին մասնակցում Է շուրջ 200 մարդ: «Մեր նախագահը չԷ՛» գոչում են բողոքավորները խմբագրի զետեղած տեսանյութում: Նաև լրագրողը պատկերել Է այրվող առարկաներ քաղաքի փողոցներում:
SFGate նորությունների տեղական պորտալն, իր հերթին, հայտնել Է բողոքի մասնակիցներից մի կնոջ վիրավորելու մասին. նրան հարվածել Է ավտոմոբլը: Կինը ծանր վերքերով հոսպիտալացվել Է:
Oregon Live թերթը հայտնել Է բողոքի ակցիայի մասին, որը կազմակերպել են Օրեգոնի համալսարանի ուսանողները: Ուսանողներից մեկի խոսքով՝ բողոքավորները մի քանի շրջան են կատարել ուսանողական ավանի տարածքում, իսկ այնուհետև երթի դուրս եկել Օրեգոն քաղաքի փողոցներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)