Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերով գրված երգը կմասնակցի Սան Ռեմոյի փառատոնին
Այլ
Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերով երգը, որը գրել է իտալացի բարդ Ստեֆանո Պիկին, Սան Ռեմոյում կմասնակցի իտալական երգի փառատոնին, որը տեղի է ունենալու 2017 թվականի մարտին:
«Ես երջանիկ եմ ու հպարտ, որ կարողացա երաժշտության համար օգտագործել այսչափ խորը տեքստ, որը խաղաղության ու միավորման ուղերձ է»,- լրագրողներին հայտարարել է 42-ամյա երաժիշտը:
Պիկին պատմել է, որ Ֆրանցիսկոս պապի՝ արդեն գոյություն ունեցող տեքստերի օգտագործմամբ երգ ստեղծելու գաղափարն իր գլխում ծագել է դեռ երեք տարի առաջ: 2013 թվականին նա նամակով դիմել է քահանայապետին, որում առաջարկել է գրել ստեղծագործություն, որն ինքը բնութագրել է որպես «փոփ-աղոթք»: Արդյունքում երգիչն ստացել է Հռոմի պապի տեքստերն օգտագործելու Սուրբ աթոռի պաշտոնական թույլտվությունը: Այսպես հայտնվեց Ama e dimentica (Սիրիր եւ մոռացիր) կոմպոզիցիան, որը շուտով հեղինակի կողմից կկատարվի համաշխարհային ճանաչում ունեցող Սան Ռեմոյի երգի մրցույթում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ