Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Սննդաբանը բացատրել է, թե որ երշիկեղենն է անվտանգ ուտելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ Ինչպե՞ս են ոստիկանները ակցիայի վայրից հեռացնում պաստառով Աշոտյանին (լուսանկարներ) Վարորդը բախվել է բարձրավոլտ էլեկտրասյանը․ վիրավոր կա Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից լուսանկար է հրապարակել Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի է ունենում «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգ «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը «Գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում»․ Խաչատուրյան Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում․ Միրզոյան 

Թրամփը հակված չէ միջամտել Ղարաբաղյան խնդրին. քաղաքագետ

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ի հյուրասրահում այսօր հյուընկալվել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ում հետ խոսել ենք հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումներից ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հետագա համագործակցությունից:

- Պարոն Գրիգորյան, արդեն հայտնի է, որ այսօր ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել Դոնալդ Թրամփը: Ինչո՞ւ հենց Թրամփը, այլ ոչ՝ Քլինթոնը…

- Ես արդեն մի քանի անգամ կանխատեսել եմ, որ ԱՄՆ-ի հաջորդ հավանական նախագահը Դոնալդ Թրամփն է, և այդպես էլ եղավ: Նա ընտրվեց, քանի որ ամերիկացիները սիրում են նորություններ, իսկ նա իր գաղափարներով ու տեսակով բոլորովին նոր մարդ է: Քլինթոնը նախագահի խաղի դասական տեսակ էր, որը հաջողությունների, փաստորեն, չհասավ: Իսկ Թրամփը՝ քաղաքական էլիտայի ներկայացուցիչ է, ով իր հետ թարմություն բերեց: Նա շատ հարուստ բիզնեսմեն է, ով իր կյանքում թույլ է տալիս ակտիվ և անսպասելի քայլեր անել: Իսկ երբ մտավ քաղաքականություն, պարզ էր, որ նրա կողմից արվող քայլերը որոշ մարդկանց մոտ դժգոհություններ կառաջացնեին, սակայն ժողովրդի մոտ սպասելիքներն այլ էին:

Բացի այս՝ ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բարաք Օբաման լրջագույն սխալ թույլ տվեց, ինչը ևս նպաստեց, որ Թրամփը նախագահ դառնա: Նա նպատակաուղղված քննադատության էր ենթարկում Թրամփին, սակայն դա որևէ ազդեցություն չունեցավ: Մի բան է, որ Օբաման աջակցում էր Հիլարի Քլինթոնին, այլ բան՝ Թրամփին փնովելը, որն արվում է մի նախագահի կողմից, որին այդքան էլ չի համակրում երկրի ժողովուրդը: Նա միշտ Թրամփի հասցեին նսեմացուցիչ հայտարարություններ էր անում, ինչը ժողովրդի մոտ լուրջ ազդեցություն չունեցավ:

Թրամփն ինչ-որ բաներով նմանվում էր Ժիրինովսկուն: Այսօր շատերն են քննադատում այդ քաղաքական գործչին, սակայն սրտի խորքում նախապատվությունը տալիս են նրան ու քվեարկում նրա օգտին: Թրամփի դեպքում ևս այս գործոնն առկա էր: Ժիրինովսկու նման՝ Թրամփն էլ այնպիսի քայլեր է անում, որոնք անսպասելի են: Եվ կան մարդիկ, որ այդպիսի քայլերը դուր են գալիս: Զորօրինակ՝ ընտրություններից առաջ արված հարցումները, որոնք ևս մեկ անգամ փաստեցին դա: Քլինթոնի կողմնակիցները բացահայտ ասում էին, մինչդեռ՝ Թրամփին նախապատվություն տվողները կամ չէին բարձրաձայնում այդ մասին, կամ՝ ամաչում էին հայտարարել: Այսինքն՝ աշխատեց նաև այն էֆեկտը, որ մարդիկ իրենց մտադրությունները չբացահայտեցին: Պարզ է, որ Քլինթոնի հետ կապված խոսակցությունները՝ նամակագրություն, և այլն… ինչ-որ դեր խաղացին, բայց մեջբերված գործոններն ավելի մեծ էին այս ընտրություններում:

- Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Թրամփի նախագահ դառնալուց հետո ինչպե՞ ս եք տեսնում: Թրամփի ընտրությամբ՝ կարծես հայ-ամերիկյան հարաբերություններում նոր զարգացումներ են սպասվում, և հնարավոր խնդիրներ են նշմարվում: Համամի՞տ եք այդ տեսակետի հետ:

- Ես կարող եմ այսպես մեկնաբանել. քանի որ ԱՄՆ-ում այդքան էլ ընդունված չէ նախընտրական ծրագրերում շեշտը դնել արտաքին քաղաքականության վրա, այս պահին կոնկրետ գնահատականներ տալ կդժվարանամ, բայց ինչպես նշեցի՝ Թրամփն անկանխատեսելի քաղաքական գործիչ է: Ճիշտ է, այս ընտրությունների ժամանակ մի փոքր խոսվեց արտաքին հարաբերությունների մասին, սակայն շեշտը դրվեց հիմնականում ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա: Թրամփն հստակ արդեն հայտարարել է, որ շատ լավ է վերաբերվում Ռուսաստանին, մինչդեռ՝ այդ ասպեկտով Քլինթոնի հայտարարություններն հակասական էին: Եթե Թրամփն իր հայտարարություններն էլ իրականացնի, չեմ կարծում, որ վատ կլինի աշխարհի համար: Այսօր Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունն այնքան ուժեղ է, որ ցանկացած դրական քայլ կարող է թուլացնել լարվածությունը: Թրամփի անսպասելի քայլերն այս առումով՝ ինձ թվում է դրական կլինեն և կթուլացնի այդ լարվածությունը, մանավանդ որ, ինքն այդ մասին արդեն հայտարարել է: Այսինքն՝ Դոնալդ Թրամփի ընտրությունը նաև այս առումով է դրական: Եվ չի բացառվում, որ այդ գործոնը ևս մեծ դեր խաղաց:

- Ասում են՝ Թրամփի ընտրությամբ կանխվեց նաև համաշխարհային երրորդ պատերազմը: Դուք ի՞նչ եք կարծում:

- Թրամփն հստակ ասաց, որ ՌԴ նախագահ Պուտինին շատ լավ է վերաբերվում, և ինքը պատրաստ է նրա հետ հարաբերություններն հարթել. ցանկացած հարցի շուրջ նստել ու քննարկել: Եթե դրանց գոնե մի մասն իրականացվի, չի բացառվում, որ աշխարհում ևս դրական տեղաշարժեր լինեն:  Այսինքն, եթե Թրամփն իսկապես փորձի Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթել, ինչպես խոստանում էր, ապա չի բացառվում, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ նրանք համաձայնության գան: Թրամփը ընտրարշավի շժամանակ նաև շատ կարևոր հայտարարություն արեց ՆԱՏՕ-ի հետ կապված: Գաղտնիք չէ, որ ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորումը մեծ է, իսկ Թրամփը կոչ արեց այդ դերն էլ ավելի մեծացնել: Այսինքն՝ այն քայլերը, որոնց մասին ինքն հայտարարել է, եթե իրականացվեն, անշուշտ, դրական փոփոխություններ կլինեն:

Թրամփը նաև ուզում է հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ: Չինաստանն ու ԱՄՆ-ն այսօր շատ լուրջ առևտրի մեջ են, բայց քաղաքական և ռեգիոնալ իմաստով՝ այդ պետություններն ունեն լրջագույն խնդիրներ, իսկ նա հակված չէ Չինաստանի հետ հարաբերությունները վատացնելուն: Այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ Թրամփը կձգտի փոփոխությունների գնալ և չեմ կարծում, որ հետընտրական շրջանում կհրաժարվի իր ասածներից:

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ կարող եմ ասել, որ աշխարհաքաղաքական տեղաշարժերն, անշուշտ, դրական ազդեցություն կունենան նաև Հայաստանի համար, քանի որ Հայաստանի մենևրելու հնարավորություններն էլ ավելի են մեծանում, իսկ երբ փչանում են խոշոր խաղացողների հարաբերությունները, այդ հնարավորությունները թուլանում են:

-Տեղեկություններ կան, որ Դոնալդ Թրամփը սերտ կապերի մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Նախ պետք է ճշտել բոլոր այդ տեղեկությունները: Գաղտնիք չէ, որ մենք այսօր գտնվում ենք Ռուսաստանի ինֆորմացիոն դաշտի ազդեցության ներքո, և միգուցե, ինչ-որ մարդկանց ձեռնտու էր այդպիսի ինֆորմացիա տարածելը: Իսկ այդպիսի ինֆորմացիոն հոսքերը նախ պետք է ճշտել: Ես չեմ կարծում, որ Թրամփի հարաբերությունները Ալիևի հետ այնքան լավ են, որ կարող են դրանք խանգարել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը:

- Չասացիք՝ ԱՄՆ-ի նախագահի փոփոխությունն ի՞նչ փոփոխություններ կարող է մտցնել Հայաստանի հետ հարաբերություններում: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ը վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կամ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը: Կարո՞ղ ենք Թրամփի ընտրությամբ արձանագրել, որ այս հարցերի հետ կապված փոփոխություններ են սպասվում:

- Քանի որ Թրամփը ոչ մի բառ չի ասել Ցեղասպանության ճանաչման մասին և ընտրարշավի ժամանակ ևս այդ թեման չշոշափվեց, ես չեմ բացառում, որ այստեղ ինչ-որ տեղաշարժեր լինեն: Նա ցույց տվեց իր վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նկատմամբ, և այս ընտրություններից հետո կարծում եմ Թուրքիայի դերն այդ կառույցում այդքան էլ մեծ չի լինի: Ես նշեցի, որ Թրամփը հայտարարել է ՆԱՏՕ-ում ամերիկյան կողմի ֆինանսավորումն ավելի մեծացնելու մասին: Այդ քայլից հետո, բնականաբար, կթուլանա նաև Թուրքիայի գործոնը ՆԱՏՕ-ում: Իսկ Թուրքիան այսօր մեծ դեր ունի ոչ միայն ՆԱՏՕ-ում, այլև Մերձավոր Արևելքում: Այսինքն՝ գոնե այս պահին շատ կարևոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, իսկ Թրամփի ընտրությունից հետո այդ հարաբերությունները կարող են փոխվել: Այս դեպքում չի բացառվում, որ ԱՄՆ-ը Ցեղասպանությունը ճանաչի:

Փորձը ցույց է տվել, որ այն թեկնածուները, որոնք եղել են նաև ԱՄՆ նախագահ, ընտրություններից առաջ խոսել են այդ մասին, խոստումներ տվել, սակայն հետագայում իրենց խոստմանն հավատարիմ չեն մնացել: Իսկ Թրամփն ընդհանրապես խոստում չտվեց ու նախընտրեց այդ մասին խոսելուց զերծ մնալ: Այդ հարցում, չի բացառվում, որ նա կարող է բավական հարթ դիրքորոշում ունենալ, և, քանի որ այդ հարցով չի զվաղվում, կարող է շատ անսպասելի քայլ անել:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցին, դժվարանում եմ ասել: Անկեղծ ասած՝ ինչ-որ կտրուկ փոփոխություններ չեմ ակնկալում: Ես համոզված չեմ և չեմ կարծում, թե այդ հարցի հետ կապված առայժմ նոր փոփոխություններ կլինեն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ: Թրամփը սովորական մարդ չէ և, եթե նրան բացատրեն, գուցե նա որոշում ընդունի ու ճանաչի, բայց ես չեմ կարծում, թե Ղարաբաղի հարցով նա կխորանա, քանի որ հակված չէ զբաղվել այդ խնդրով: Թրամփի հայտարարություններից պարզ է դառնում, որ անպայման չէ, որ ԱՄՆ-ը միջամտի բոլոր կոնֆլիկտներին: Այդ հարցի հետ կապված լուրջ դեր կունենան այն անհատներն, ովքեր շատ ակտիվ աշխատել են այս ընթացքում Հարավային Կովկասում: Իսկ, եթե չշարունակվեն այդ աշխատանքները, ուրեմն Ամերիկայի դերը այս հարցում կշարոնակի նույնը մնալ: Այդ խնդրի հետ կապված շատ հարցեր կախված են մասնավորապես այն հարցին, թե ով կլինի ապագա ԱՄՆ Պետքարտուղարը: Երբ կպարզվի նրա անունը, կարող ենք ենթադրություններ անել, բայց առայժմ զերծ կմնամ: Այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, որ նախագահ ընտրվելուց հետ Դոնալդ Թրամփը իր թիմը կհավաքի, որի հետ էլ իր հետագա անելիքները կորոշի: Մենք գիտենք, որ ԱՄՆ-ում համակարգն է աշխատում, ոչ թե անհատը, այս դեպքում՝ նախագահը: Հենց դա է նաև պատճառը, որ շատ անսպասելի բաներ կլինեն: Մենք չպետք է նաև տուրք տանք ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերություններին ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններ չկառուցենք: Հակառակը՝ մենք պետք է մեր հարաբերությունները կառուցենք ու ավելի խորացնենք դրանք: Իսկ մնացածը ցույց կտա ժամանակը:

 Արմինե Եփրեմյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ը չի շտապում Իրանի հետ համաձայնագիր կնքելու հարցում. ԹրամփԱՄՆ-ն այժմ ավելի շատ նավթ է արդյունահանում, քան ՌԴ-ն և Սաուդյան Արաբիան միասին. ԹրամփՉինաստանը դեմ է Կուբայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցային ճնշման ուժեղացմանըՄակրոնը կոչ է արել ԱՄՆ-ին պահպանել համաձայնագրերը և չեղարկել ԵՄ-ի նկատմամբ մաքսատուրքերըԶելենսկու հետ հանդիպումից հետո Կոբախիձեն խոսել է Վրաստան-Ուկրաինա հարաբերությունների մասինՀեգսեթ. Հարյուրավոր նավեր պատրաստվում են անցնել Հորմուզի նեղուցովԶելենսկին կարող է միջուկային հարված հրահրել Ուկրաինային. ԴուբինսկիԹրամփը խոստովանել է, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է տևել ևս երկու-երեք շաբաթՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն գոյություն չէր ունենա առանց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակիCNN. Իսրայելը, ԱՄՆ-ի հետ համակարգված, կարող է կրկին հարվածել ԻրանինԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարները վիճաբանել են Իրանի հետ պատերազմի շուրջՍթարմերը չի բացառել արտաքին ազդեցությունը Մեծ Բրիտանիայում հակասեմիտիզմի աճի գործումԾովակալը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի նավատորմը զգալիորեն կրճատվել էԻրանը ստիպված կլինի «ճիշտ գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ․ ԹրամփԱմերիկյան ուժերը Հորմուզի նեղուցում հարձակվել են մի քանի իրանական նավերի վրաԻնդոնեզիան առարկություն չունի իրանական տանկերների իր ջրային տարածքներով անցնելու դեմԻրանում ձերբակալվել է իրեն Հիսուս Քրիստոսը համարող աղանդի առաջնորդըԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 47-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բախվել է բարձրավոլտ էլեկտրասյան բետոնե հատվածինԲժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Կապանում 5 երիտասարդներ, որոնցից 4-ը անչափահասներ են. ծեծի են ենթարկել 20-ամյա տղայինԻրանի իշխանությունները առգրավել են մաքսանենգ վառելիք տեղափոխող հինգ նավԻնչ են քննարկել Ռուբինյանն ու Քըլըչը Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ վերացնել Կուբայի դեմ շրջափակումը և պատժամիջոցներըԻնչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել է Արաղչին մայիսի 6-ին կայցելի ՉինաստանՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմԻրինա Շեյքը համարձակ կերպարով հայտնվել է Met Gala-ի կարմիր գորգինՍննդաբանը բացատրել է, թե որ երշիկեղենն է անվտանգ ուտելու համար Չինական ավտոարտադրողները գրոհում են Եվրոպան․ «Yaris-ի պահը»՝ նոր ռազմավարության կենտրոնումԹրամփը սպառնացել է իրանցիներին ջնջել երկրի երեսիցMazda-ի վաճառքները կտրուկ նվազել են՝ հաջող մեկնարկից հետոԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Ռուսաստանում կասկածանքով են արձագանքել Զելենսկու հայտարարած հրադադարինԳերմանիայի ԱԳ նախարարը ցանկանում է մեկ հարցում հետևել Ուկրաինայի օրինակինՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելԻնչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներԻնչպե՞ս են ոստիկանները ակցիայի վայրից հեռացնում պաստառով Աշոտյանին (լուսանկարներ)Վարորդը բախվել է բարձրավոլտ էլեկտրասյանը․ վիրավոր կաԻրանը ԱՄԷ-ում նավթահանքերի հրկիզումը կապում է ԱՄՆ արկածախնդրության հետԴատարանը մերժել է լիտվացի մարդասպանի վաղաժամ ազատման դիմումը Ռուս գիմնաստուհու համարձակ կերպարը քննադատության ալիք է բարձրացրել սոցցանցերումՆիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից լուսանկար է հրապարակելԶելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարումԳյումրիի Վարդանանց հրապարակում տեղի է ունենում «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգԵվրամիությունը և Լիտվան փորձում են բարդացնել Կալինինգրադի կենսաապահովման համակարգը․ դեսպան Բուլատով«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը«Գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում»․ Խաչատուրյան
Ամենադիտված