ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին
Գիտություն և Մշակույթ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նոյեմբերի 9-ին ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին, ով ժամանել է Արցախ՝ իր նոր գրքի նյութի հավաքագրման նպատակով։
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Նարինե Աբգարյանի այցը Արցախ՝ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նրա ինքնատիպ ստեղծագործությունների միջոցով ընթերցասերների լայն շրջանակներ հնարավորություն են ստանում հաղորդակից դառնալ հայկական մշակույթին, արժեքներին և ավանդույթներին։
Կարեն Միրզոյանը նաև շնորհավորել է Նարինե Աբգարյանին «21-րդ դար» անվանակարգում «Յասնայա պոլյանա» գրական մրցանակը ստանալու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)