«Փաստ». Նախագահի օգնականի փոխառությունները գերազանցում են 11 միլիոնը
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ նախագահի օգնական նշանակված Հրայր Ղուկասյանի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած փոխառությունները կազմել են 11 միլիոն 855 դրամ: Ըստ էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի՝ Ղուկասյանն ունի երկու բնակարան, երկու ավտոմեքենա՝ «Lexus RX 330» և «Nissan Tiida 1.6 I» մակնիշների: Նախագահի օգնականը հայտարարագրել է նաև 8 միլիոն 150 հազար դրամ, 25 հազար ԱՄՆ դոլար և 10 հազար եվրո դրամական միջոցներ և 250 ամերիկյան դոլարի չափով արժեթղթեր: Նրա նախորդ աշխատանքից ստացված վարձատրությունն էլ տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրը՝ հոկտեմբերի 2–ը, կազմել է 407 հազար 951 դրամ:
Հիշեցնենք, որ դեռևս 2 տարի առաջ՝ 2014 թ.–ին, Հրայր Ղուկասյանը նշանակվել էր ՀՀ նախագահի ռեֆերենտ: Նա Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Հովհաննես Ղուկասյանի որդին է: Հրայր Ղուկասյանը քրեական իրավունքի մասնագետ է, իրավաբանական գիտությունների թեկնածու և դոցենտ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ