Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքել Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց Ֆրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ ՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածել ԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրության Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին «My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացում Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 

Աստղագուշակ՝ նոյեմբերի 10-ի համար

Հասարակություն

Խոյ: Լավ է, որ հեշտ հաջողությունների ակնկալիք չունեք: Այսօր ստիպված կլինեք շատ քրտինք թափել, որևէ ձեռքբերում ունենալու համար: Այն մարդիկ, ում սովոր եք վստահել, կխախտեն նախկին պայմանավորվածությունը, սակայն այդ հարցում նրանց չեք մեղադրի, քանզի գիտակցում եք, որ հանգամանքները փոխվել են, և ինքներդ էլ հաճախ մոռանում եք ձեր խոստումները:

Մտերիմների հետ շարունակ հարաբերություններ պարզելը նշանի շատ ներկայացուցիչների կարող է նյարդայնացնել, անգամ հունից հանել: Փորձեք հանգստություն պահպանել և տուրք չտալ հույզերին: Առավել համբերատար և զուսպ եղեք, անգամ եթե գիտակցաբար հրահրում են ձեզ, այդ կերպ միայն կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից:

Ցուլ: Օրը կարող է վերջնականապես հիասթափեցնել ձեզ: Ոչ այն պատճառով, որ մի շարք լուրջ դժվարություններ կծագեն, այլ այն, որ չափազանց միապաղաղ և դատարկ կթվա, մինչդեռ ինքներդ սուր զգացողությունների և արկածների ակնկալիքներ ունեք: Նախքան դրանց որոնումներով զբաղվելը՝ գնահատեք ձեր հնարավորությունները, ռիսկերը, փորձեք շատ բան չվտանգել: Հաշվի առեք, որ ֆինանսական հնարքների համար օրը բարենպաստ չէ անգամ նրանց համար, ովքեր հասցրել են հմտանալ այդ գործում:

Ազատ ժամանակ սպասվածից շատ կունենաք: Այդ ընթացքում կարող եք երես տալ ինքներդ ձեզ, կոսմետիկ առողջարարական պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Կարող եք զբաղվել յոգայով և պարերով: Իսկ մարտարվեստի պարապմունքներից, ավելի լավ է հրաժարվել:

Երկվորյակ: Համակերպվեք այն մտքի հետ, որ օրն իր հետ մեծ հաջողություններ չի բերի: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք, թեկուզ և փոքր, ձեռքբերումներ ունենալ: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա, և, առհասարակ, ինքներդ ուշադրություն կգրավեք: Այսօր կարող եք ևս մեկ քայլ առաջ գնալ դեպի ձեր նպատակների իրագործումը:

Շատ բան կախված կլինի ձեր արտաքին տեսքից: Եվ բանն այն չէ, թե ինչ տպավորություն կթողնեք շրջապատի վրա, քանզի այսօր արտաքին տեսքը մեծ ազդեցություն կունենա ձեր ինքնագնահատականի վրա: Հետևաբար արեք ամեն բան լավ տեսք ունենալու համար:

Խեցգետին: Ավաղ, այսօր հնարավոր են մի շարք տհաճ անակնկալներ: Առաջին հերթին, դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր հակված են ապավինել ներքին ձայնին, այլ ոչ թե առողջ տրամաբանությանը: Իրավիճակը ճիշտ գնահատել չի ստացվի, շատերը սեփական երևակայության զոհ կդառնան: Վնասները նվազեցնել կստացվի միայն այն դեպքում, եթե իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկեք և օբյեկտիվորեն գնահատեք: Որքան էլ զարմանալի է, այսօր օգնություն կստանաք այն մարդուց, ով բազմիցս քննադատել է ձեզ:

Հաճելի իրադարձությունները ևս բացառություն չեն: Աշխատավայրում հնարավոր են հետաքրքիր անակնկալներ: Օրվա երկրորդ կեսին ի հայտ կգան ձեզնով հետաքրքրված անձինք: Վերջիններս որքան էլ համակրելի լինեն, նրանց հետ շփումներում առավել զգույշ և ուշադիր եղեք:

Առյուծ: Բարենպաստ օր է հաջող գործարքներ կնքելու համար: Գործնական ակտիվությունն այսօր օգուտ կբերի: Գործարարի ձեր հոտառությանը կնախանձեն անգամ նրանք, ովքեր ամենևին էլ սկսնակ չեն բիզնեսում: Վերջիններս կփորձեն, ամեն գնով, օգուտ քաղել և համագործակցել ձեզ հետ: Դաշնակիցների ընտրության հարցում առաջնորդվեք գորրծնական շահերով, մի կողմ դրեք անձնական վերաբերմունքը:

Նշանի շատ ներկայացուցիչներ կցանկանան, անձնական կյանքին վերաբերող, կարևոր որոշումներ կայացնել և որոշ արմատական փոփոխություններ կատարել: Սակայն հիմա դրա ժամանակը չէ: Փորձեք այսօր չկորցնել ինքնատիրապետումը:

Կույս: Փորձեք սրտին մոտ չընդունել այն բոլոր անախորժությունները, որ կարող են ծագել օրվա առաջին կեսին: Հետագայում ամեն բան շատ ավելի լավ կդասավորվի: Պարզապես հանգստություն պահպանեք և աշխատեք վեճերի մեջ չներքաշվել: Օրվա ընթացքում բոլոր հարցերը կկարգավորվեն: Նրանք, ովքեր առանձնապես չեն համակրել ձեզ, բարեհամբյուր կլինեն և, ցանկացած հարցում, կաջակցեն:

Եթե ցանկանում եք դրական լիցքեր ստանալ, ապա երեկոյան չարժե մեկուսանալ: Հանդիպեք ընկերներին, համախոհներին, ծանոթներին և նրանց հետ լավ ժամանակ անցկացրեք: Թեթև ֆլիրտը ձեզ մոտ հրաշալի կստացվի, այնպես որ՝ սիրային արկածների հավանականությունը մեծ է:

Կշեռք: Այսօր ապավինեք մարդկանց ճանաչելու ձեր կարողությանը: Այն ձեզ չի հիասթափեցնի: Անգամ առաջին հանդիպումից ստացած տպավորությունը չի կարող խաբուսիկ լինել: Հարաբերություններում հեշտ կողմնորոշվելու ունակությունը՝ կօգնի թե՛ անձնական և թե՛ գործնական հարցերում: Եթե թեթև ֆլիրտի ցանկություն առաջանա, ապա մի զրկեք ձեզ այդ հաճույքից: Այն ոչ միայն դրական լիցքեր կհաղորդի, այլ նաև անմոռաց ռոմանտիկ պահեր կպարգևի:

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա, սակայն, բարեբախտաբար, լուջ վրիպումներ չեն լինի: Այնուամենայնիվ, ցանկալի չէ ծայրահեղ ուշադրություն պահանջող գործեր ձեռնարկել:

Կարիճ: Փորձեք վերլուծել նախորդ օրվա իրադարձությունները, գնահատել ձեր վարքագիծը, դա կօգնի խուսափել հետագա սխալներից: Այսօր դրական միտումների ազդեցությունը մեծ է, և լուրջ անախորժությունների վտանգ չկա: Այնուամենայնիվ, նոր գործեր չարժե ձեռնարկել: Այսօր չափազանց զգայուն եք, և ցանկացած դժվարություն ձեզ համար իրական աղետ է: Այդ իսկ պատճառով, նշանի շատ ներկայացուցիչներ ցանկություն կունենան կիսատ թողնել սկսած կարևոր գործերը:

Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիների հետ շփմանը, այնքան ներդաշնակ կզարգանան ձեր հարաբերությունները, ընդ որում՝ ոչ միայն այսօր, այլ նաև հետագայում: Սիրահարված Կարիճները կարող են հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին, այդ ջանքերն, անկասկած, բարձր կգնահատվեն:

Աղեղնավոր: Հնարավորինս շատ աշխատեք, ջանք ու եռանդ մի խնայեք և մեծ հաջողությունների կհասնեք: Այսօր քչերը կցանկանան օգնել ձեզ, ինչի համար ամենևին էլ չարժե անհանգստանալ: Դուք ինքնուրույն գլուխ կհանեք ստեղծված իրավիճակից, ինքներդ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, և, միևնույն ժամանակ, շատ կարևոր տեղեկություններ կստանաք:

Մտերիմների հետ հարաբերությունները փոքր-ինչ լարված են, քանզի այսօր տարված եք ձեր սեփական խնդիրներով և հաճախ աչքաթող եք անում նրանց, ովքեր ձեր կողքին են: Բարեբախտաբար, լուրջ տարաձայնություններ չեն ծագի, և եթե սիրելի մարդկանց ավելի շատ ուշադրություն դարձնեք, ապա հարաբերությունները լիովին կվերականգնվեն:

Այծեղջյուր: Այսօր կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե օրը նվիրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Չեք ցանկանա հետևել կանոններին և անել այն, ինչ ձեզնից ակնկալում են: Այսօր ձեզ համար շատ ավելի հետաքրքիր է նոր փորձարկումներ կատարել, փորձել այն ամենն, ինչը նախկինում չեք արել: Հենց այս առանձնահատկության շնորհիվ էլ, նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն:

Կենսական ներուժը բարձր է,ինքնազգացողությունից չեք դժգոհի: Անգամ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, հոգնածություն չեք զգա: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաներ սկսելու, նաև որևէ սննդակարգի հետևելու համար:

Ջրհոս: Ամեն բան լավ է, սակայն շարունակ մռայլ տրամադրության մեջ եք և ինչ-որ անախորժությունների եք սպասում, այն դեպքում, երբ դրա համար ոչ մի պատճառ չունեք: Փորձեք վանել վատ մտքերը և տուրք չտալ մռայլ մտածումներին: Լավատեսորեն տրամադրվեք, դա կօգնի զերծ մնալ անտեղի անհանգստությունից :

Երիտասարդ կանանց հետ շփումը լավ ազդեցություն կունենա: Նրանց կհաջողվի ուրախացնել և առույգացնել ձեզ, կոգեշնչվեք նոր գործերով: Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններում փորձեք նախաձեռնող լինել, բայց, միևնույն ժամանակ, զգույշ եղեք, քանզի ձեր քայլերը կարողեն ճիշտ չհասկացվել:

Ձկներ: Մի շտապեք և առավել ուշադիր եղեք: Ասօր հաջողությունը հիմնականում կախված է՝ հակառակորդների կազմակերպած ծուղակները շրջանցելու ձեր ունակություններից: Դժվար թե կարիք լինի որևէ մեկից խորհուրդ հարցնել, մտերիմների փորձը ձեզ չի օգնի: Իրավիճակը, որում հայտնվել եք, բարդ է : Նախ փորձեք կողմնորոշվել սեփական զգացմունքներում :

Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե լիովին համոզված եք, որ դրանք իրենց ավարտին կհասցնեք: Երկարաժամկետ նախագծերը կարող են անորոշ ժամանակով ձգձգվել, իսկ պատճառը ոչ միայն դուք եք, այլ նաև անբարենպաստ հանգամանքները:

Նյութի աղբյուրը` Hraparak.am 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՈւկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր
Ամենադիտված