Մոուրինյուին կարելի է սիրել, կամ ատել. ես առաջինների թվում եմ. Ինֆանտինո
Սպորտ
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է «Մանչեսթեր Յուայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին և նշել, որ պորտուգալացի մասնագետն այս մարզաձևի լեգենդներից է:
«Մոուրինյուն այն մարդն է, ով ֆուտբոլի համար շատ բան է արել՝ շնորհիվ իր գաղափարների և աշխատանքի հանդեպ մոտեցմամբ:
Նրան կարելի է սիրել, կամ ատել: Ես պատկանում եմ առաջինների թվին: Ֆուտբոլին պետք են նրա պես մարդիկ, ովքեր միշտ ասում են այն, ինչ մտածում են: Մոուրինյուն ֆուտբոլի մեծագույն անհատներից մեկն է: Նա ֆուտբոլի լեգենդ է»,-Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու