Ռոնալդուն լավագույն մարզչի համար պայքարում Սանտուշին նախընտրում է Զիդանից
Սպորտ
«Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2016թ.-ի լավագույն մարզիչ համարում է իր ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին: Ֆուտբոլիստը նշել է, որ որպես Պուրտուգալիայի հավաքականի ավագ՝ կքվեարկի Սանտուշի օգտին:
«Ակնհայտ է, որ, ինչպես Սանտուշն, այնպես էլ Զիդանը՝ տպավորիչ աշխատանք են կատարել: Ինձ համար դժվար է ընտրություն կատարել, բայց որպես հավաքականի ավագ՝ պարտավոր եմ դա անել: Կարծում եմ` Պորտուգալիայի հետ Եվրոպայի առաջնությունում հաղթելն ավելի բարդ էր, քան «Ռեալ»-ի հետ` Չեմպիոնների լիգան: Մինչ այս՝ Պորտուգալիան երբեք չէր հաղթել նման մրցաշարում: Ընտրությունս անձնական փոխհարաբերություների վրա հիմված չէ: Երկուսի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ: Կարծում եմ` իմ փոխարեն նրանք նույն կերպ կվարվեին»,-Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու