Թրամփի հաղթանակից հետո ամերիկացիները զանգվածաբար սկսել են հետաքրքրվել Նոր Զելանդիայով
ԱՄՆ
Նոր Զելանդիայի ներգաղթի ծառայությունն ամերիկացի օգտատերերի մեծաթիվ այցելություններ է արձանագրել նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո:
Վերջին մեկ օրվա ընթացքում Նոր Զելանդիայի ներգաղթի ծառայության կայքում 56 հազար մուտք է գրանցվել ԱՄՆ-ից: Կայքի սովորական միջին հաճախումն օրական 2 հազարից փոքր-ինչ ավելի է:
Բացի դրանից, մեկ օրում 7 հազար ամերիկացի քաղաքացիներ կայքում նշել են, որ իրենք հետաքրքրված են աշխատելու, երկիրն ուսումնասիրելու կամ ներդրումներ կատարելու հարցում: Դա կրկնակի ավելի է, քան ամսական կայքում գրանցվողների միջին թիվը:
Նոր Զելանդիայի մյուս պաշտոնական կայքում, որը երկրում ապրելու եւ աշխատելու ուղեցույց է առաջարկում, մեկ օրում ավելի քան 70 հազար մուտք է եղել ԱՄՆ-ից: Սովորաբար դրա հաճախումը չի գերազանցում օրական մեկուկես հազար քլիքը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)