Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքել Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց Ֆրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ ՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածել ԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրության Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին «My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացում Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 

Հայ աշակերտն արժանացել է Համաշխարհային փոստային միության հատուկ հավաստագրի

Հասարակություն

Համաշխարհային փոստային միությունը (ՀՓՄ), որի անդամ է Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս «Հայփոստ» ՓԲԸ-ի, յուրաքանչյուր տարի հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ, որի միջոցով լրացուցիչ քայլ է արվում աշխարհում նամակագրության դերը խթանելու ուղղությամբ: (Համաշխարհային փոստային միությունը հիմնադրվել է 1874 թվականին Շվեյցարիայի Բեռն քաղաքում):

Ինչպես տեղեկացնում են «Հայփոստ» ՓԲ և «Հայփոստ թրասթ մենեջմենթ» ԲՎ ընկերություններից, այս տարի «ՀայՓոստ» ՓԲԸ-ն, ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Հայաստանում կազմակերպել էր նամակագրության 45-րդ միջազգային մրցույթը, որի այս տարվա հայտարարված թեման էր. «Գրի՛ր նամակ ինքդ քեզ՝ 45 տարեկան հասակում»:

Երևանի «Հայ կրթություն» կրթահամալիրի 9-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանն արժանացել է հատուկ հավաստագրի համաշխարհային այս մրցույթի միջազգային ժյուրիի կողմից:

Զավեն Անտոնյանին հատուկ հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, «Հայ կրթություն» կրթահամալիրի հոգաբարձության խորհրդի նախագահ, Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը, կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանը, Զավեն Անտոնյանի ընտանիքի անդամները, «Հայփոստ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Ներկաները շնորհավորել են Զավեն Անտոնյանին, հանձնել նվերներ Համաշխարհային փոստային միության նախագահ Բիշար Հուսեյնի և ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կողմից:

Հարկ է նշել, որ նախորդ տարի ևս՝ 2015 թվականին Համաշխարհային փոստային միության կողմից հայտարարված 44-րդ նամակագրության միջազգային մրցույթի հատուկ հավաստագրի էր արժանացել կրկին Հայաստանը ներկայացնող նամակ-շարադրությունը:

Ստորև ներկայացնում ենք Զավեն Անտոնյանի նամակը, գրված իրեն 45 տարեկան հասակում:

«Զա´վ ջան

Բարև, ինչպե՞ս ես: Գիտեմ, գիտեմ, որ չես սիրում այս հարցը: Գուցե վատ ես, շատ վատ, բայց հո մարդկանց չես ասի այդ մասին…

Տարիների հեռվից գրում եմ քեզ, որ հիշեցնեմ, թե ոսկի պատանեկությանդ օրերին ինչն էիր ամենից շատ սիրում ու կարևորում:

Հիշո՞ւմ ես' սիրում էիր կատակել, նույնիսկ երբ տխուր էիր: Կատակում էիր պատեհ-անպատեհ, բայց ոչ ում հետ պատահի: Կատակում էիր միայն ընկերներիդ հետ: Սառը, անտարբեր մարդկանցից էիր խուսափում: Չէիր սիրում, երբ քեզ քննադատում էին քո ներկայությամբ: Սիրում էիր ֆուտբոլի գնդակը պտտեցնել մատներիդ վրա: Սիրում էիր հաշվել ձեր բակի ծառերը: Օհան պապի հետ շախմատ խաղալ էիր սիրում: Սիրում էիր, երբ քեզ շոկոլադ էին նվիրում:

Օրեր են անցել: Անցել է մանկությունդ քաղցր: Ջահել կյանքդ է անցել: Քառասունհինգ գարուն ես տեսել, երևի այդքան էլ դեռ կտեսնես: Հիմա նստած ես պատշգամբում'բազկաթոռի մեջ, ոտքդ ոտքիդ ես գցել ու կարդում ես այս տողերը: Կարդում ես բարձրաձայն' ըստ սովորության: Երևի արդեն ունես այն կոշտ ձայնը, որի մասին երազում էիր ինը տարեկանից, այն խռպոտ ու առնական ձայնը: Դանդաղ ես կարդում ու հիշում…

Հիշում ես այն տաք ու արևոտ օրերը: Տաք էր, եթե նույնիսկ ցուրտ ձմեռ էր, հոգիդ էր ջերմ: Չես կարդում միայն կարդալու համար: Կարդում ես ու վերապրում այն վճռական պահը, երբ դու' տասնչորսամյա պատանիդ, որոշեցիր նամակ գրել ինքդ քեզ ու այնպես անել, որ այն քեզ հասնի, երբ լինես 45 տարեկան: Արդյոք ի՞նչը ստիպեց քեզ այդպես վարվել. վա՞խը, որ կյանքը կարող է քեզ փոխել, ու դու մոռանաս, թե մի ժամանակ ինչն էր քեզ համար ամենից կարևորը, թե՞ ուղղակի մի խաղ էր դա, կամ ինչ-որ մրցո՞ւյթ…

Տարիներն անցել են, էլ հետ չես բերի, ծաղկուն պատանեկությունդ էլ հետ չես բերի: Հետ չես բերի սիրածդ շոկոլադը վայելելու բերկրանքը կամ այն ֆուտբոլի գնդակը, որով քո առաջին գոլը խփեցիր: Օհան պապին տանուլ տված շախմատի խաղը հետ չես բերի, Օհան պապին հետ չես բերի: Մանկությունդ հետ չես բերի…

Հիմա երևի էլ չկան քո մանկության գլխավոր հերոսները: Չկա մեր բակի տաքսու վարորդ Կարենը, որ միշտ ծխում էր ընդմիջման ընթացքում: Կարենի ընդմիջումն ավարտվում էր այն ժամանակ, երբ վերջանում էր նրա «Գառնի» ծխախոտը: Չկա ամեն ինչից դժգոհ Սեդա տատիկը, որը շքամուտքը մաքրելիս միշտ «անիծում էր» այն կեղտոտող բակի տղաներին, բայց ամեն անգամ' նրանց տեսնելիս, մեկական կոնֆետ էր հանում գրպանից ու բարի ժպիտով հյուրասիրում բոլորիս: Չկա իմ առաջին սերը: Նրա անունն անգամ չեմ հիշում: Ես սիրահարվեցի նրան երեք տարեկանում, երբ նա խնդրեց, որ փակեմ աչքերս, իսկ հետո հողով լցված դույլը դատարկեց իմ գլխին: Այդ օրվանից ես սկսեցի ավելի շատ սիրել նրան: Այս բոլոր մարդիկ հիմա գուցե չկան կամ կան, բայց կողքիդ չեն. կյանք է, ամեն ինչ էլ կպատահի: Բայց նրանք բոլորը մանկությունդ են, Զա´վ, իմ ու քո մանկությունը…

Ես շատ եմ խոսում, իսկ դու լռում ես: Տարի՞քդ է մեղավոր: Մազերիդ մեջ երևի ճերմակ ալիքներ կան, գուցե ակնոց ես դնում, չգիտեմ: Բայց ներսդ, վստահ եմ, նույնն է մնացել: Հոգով դու այն նույն փոքրիկ տղան ես, որ սիրում էր երեկոներն ընկերների հետ անցկացնել իրենց շենքի տանիքում: Ընկերներդ նստում էին, աշխույժ զրուցում, բայց դու պառկում էիր նստարաններին ու անձայն նայում այնտեղ, ուր ձուլվում էին երկու հավերժություն: Մայրամուտ էր: Ժամանակ է անցել, շատ բան է փոխվել, ու միայն մայրամուտն է երևի, որ մնացել է նույնը: Ասա´, որ դու էլ ես նույնը, Զա´վ, ասա&acute ;, որ սիրտդ շարունակում է անհանգիստ տրոփել, երբ նայում ես այդ մայրամուտին:

Կարոտել եմ քեզ, Զա´վ, կարոտել եմ կյանքիս այն արևածագը…»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներՈւկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր
Ամենադիտված