Եվա Լոնգորիան դիզայներ է դարձել
Հասարակություն
Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Եվա Լոնգորիան հագուստի հավաքածու է ստեղծել The Limited բրենդի հետ համատեղ: Այդ մասին հայտնել է FashionNetwork-ը:
Դրանում ներկայացված են ամենօրյա եւ տոնական շրջազգեստներ, մարզաշապիկներ, կանանց բլուզներ, կիսաշրջազգեստներ եւ պիջակներ: Դրանք վաճառքում կհայտնվեն ոչ ամբողջական շարքով, այլ մաս-մաս՝ ամեն անգամ երեք-չորսական իր:
«Կարծում եմ՝ շատերը կզարմանան, իմանալով, որ ես մանկուց կարողանում եմ կարել: Թե որքան զգեստներ, կիսաշրջազգեստներ, բլուզներ, տաբատներ եմ կարել իմ զարմիկների ու զարմուհիների համար, հաշվել չի լինի»,-խոստովանել է դերասանուհին:
Եվա Լոնգորիան ամերիկացի դերասանուհի է եւ մոդել, նրան մեծ ճանաչում է բերել Գաբրիել Սոլիսի դերը «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալում: Առայժմ նրա վերջին աշխատանքը «Բրուքլին 9-9» սիթքոմում խաղացած դերն է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ