Ուրախ եմ, որ հայ ֆուտբոլիստը ներգրավված է բրիտանական թիմում. Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է Մխիթարյանին (լուսանկարներ)
Սպորտ
Նոյեմբերի 10-ին Նորին Մեծության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Ինքս՝ անձամբ լինելով «Մանչեսթեր»-ից, և հանդիսանալով Միացյալ Թագավորության դեսպանը Հայաստանում՝ անչափ ուրախ եմ, որ հայ ֆուտբոլիստը ներգրավված է բրիտանական հանրահայտ թիմում», - նշել է դեսպան Ֆարնուորթը: Նա նաև շեշտել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեծ երկրպագու է, և Հենրիխ Մխիթարյանին մաղթել ամենայն հաջողություններ բրիտանական թիմում:
Դեսպանը նաև շնորհավորել է Հենրիխին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բարի կամքի դեսպան դառնալու կապակցությամբ:
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել դեսպանին ուշադրության և բարեմաղթանքների համար: Նա նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում խաղալն իր երազանքն է եղել և վստահեցրել, որ ջանք չի խնայի՝ թիմում լավագույնս հանդես գալու համար: Այս մասին գրված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:




















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու