«Փաստ». Նախարար Դավիթ Հարությունյանը հարմար աշխատանք է փնտրում
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, մեր աղբյուրի վկայությամբ, խորը դեպրեսիայի մեջ է: Նա այլևս նախկին հավեսով ու էնտուզիազմով չի գնում աշխատանքի: Նախորդ կառավարությունում նա իրեն ինչպես ձուկը ջրում էր զգում, հիմա` ինչպես ափ նետված ձուկ: Նոր կառավարության շրջապատում նա իրեն մի տեսակ «անհարմար» է զգում: Աշխատակազմում վարչապետի բերած նոր կադրերը մի տեսակ «չուժոյի» աչքով են նրան նայում ու հարաբերվելիս էլ զգալի սառնություն կա:
Թերթի աղբյուրի պնդմամբ` Դավիթ Հարությունյանն իր նեղ շրջապատում նեղսրտելով ասել է, թե հարմար գործի է սպասում, որ գլուխն ազատի այս շենքից: Չի բացառվում, որ եթե վերին իշխանությունը նրա համար պորտֆել չճարի, ապա հենց Բաղրամյան 26–ում էլ գործի անցնի:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ