«Հրապարակ». Շիրակի մարզի ՀՀԿ խորհուրդը նոր ղեկավար կազմ է ընտրում
Հայկական Մամուլ
Գյումրիում այսօր ընտրվելու է Շիրակի մարզի ՀՀԿ խորհրդի նոր ղեկավար կազմ: Գրում է «Հրապարակ»-ը:
Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ համագումարից 15 օր առաջ, կանոնադրության համաձայն, տարածքային կառույցների նոր ընտրություններ են կայանում: Մեր տեղեկություններով՝ Շիրակի մարզի ՀՀԿ ղեկավարի պաշտոնի համար առաջադրվելու են կառույցի ներկա ղեկավար Սահակ Մինասյանը, որն այժմ Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորն է, եւ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Որոշ տեղեկություններով՝ Մինասյանը չի վերընտրվելու, քանի որ ՀՀԿ-ում նրանից գոհ չեն, ամենայն հավանականությամբ, կընտրվի Սուքիաս Ավետիսյանը, որը Գյումրի քաղաքի ՀՀԿ կառույցի ղեկավարն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ