Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է «Ընթերցանության տարի»․ դպրոցներում տարվա յուրաքանչյուր ամիս նվիրված կլինի գրականությանը Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների դասագրքերի վարձավճարը կզրոյացվի Քոչարյանի գործը քննվում է 2024-ից․ քննչական խմբում 60 քննիչ է ընդգրկված. Դավիթ Կոստանդյան Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործի հարցով «Հայաքվե»-ն դիմել է միջազգային կառույցներին Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Լավրովը Փաշինյանի՝ ԵՄ հանրաքվեի մասին հայտարարությունը կապել է հայ ժողովրդի հանդեպ անվստահության հետ Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Նիկոլ Փաշինյանը վերանշանակել է ԱՍՀ նախարարի մեկ տեղակալի և Միասնական սոցիալական ծառայության պետին Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում Իսլանդիայում ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները շարունակելու հարցով վաղը հանրաքվե կանցկացվի 

Մեր երկրին բուծած երիտասարդներ պետք չեն. Արման Վարդանյան

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է.

«Նոյեմբերի 12-ին նախատեսվում է «Միասնություն» համազգային շարժման համաժողովը։ Շարժման նախաձեռնող խմբում են քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, Արման Վարդանյանը։

Վերջինս «Միասնություն»-ը համարում է վերկուսակցական շարժում եւ խոստանում իրենց միացած անձանց միջոցով սերնդափոխություն իրականացնել քաղաքական կյանքում՝ նպատակ դնելով լուրջ դերակատարություն ունենալ 2017-ի ընտրություններում։ Թե ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին, դեռ չեն որոշել՝ ժամանակը ցույց կտա։ «Դա ավելի շատ տակտիկական հարց է, ես կարծում եմ՝ մենք ավելի շատ մոտ ենք դաշինքային տարբերակին»,-ասում է նա։ Այս պահին նրանց է միացել «Հայազն» կուսակցությունը։ Վարդանյանը գործարար է, մի քանի բիզնես-պրոյեկտների հեղինակ, նրան են պատկանում մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներ (lurer.com, mediamall.am, national.am), եւ հիմնականում նրա միջոցներով է առայժմ ֆինանսավորվում շարժումը։ Նա մշտապես անկուսակցական է եղել, սակայն Գագիկ Բեգլարյանի քաղաքապետության տարիներին ղեկավարել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը եւ մինչ օրս էլ մտերիմ հարաբերություններ ունի Ծառուկյանի, բայց ոչ ԲՀԿ-ի հետ։ Իսկ ԲՀԿ-ի հետ շփում գրեթե չունի։

- Պարոն Վարդանյան, ինչո՞ւ որոշեցիք ստեղծել նման շարժում, ո՞վ է հուշել այս գաղափարը, ո՞ւմ հետ եք խորհրդակցել այս հարցում։

- Գաղափարը ծնվել է մեր թիմում, մեր սերնդի, մեզ հասակակից երիտասարդների, 30-40 տարեկան հասուն մարդկանցից ձեւավորված խմբի մոտ։ Դա եղել է մեր ներքին կոնսուլտացիաների արդյունք, Ձեր նշած որեւէ հայտնի քաղաքական գործչի հետ որեւէ կոնսուլտացիա չենք արել, ճիշտն ասած՝ այս փուլում դրա կարիքը չունենք էլ։ Մենք Հայաստանի զարգացումը տեսնում ենք այլ կերպ՝ մեր սերնդով, նոր մարդկանցով, որոնք սիրում են այս երկիրը, եւ ամեն մեկն իր ոլորտում ցույց է տվել, որ առաջնորդ է։ Իսկ այսօրվա երիտասարդության մեծ մասը, որոնք երեւում են քաղաքական դաշտում, շատերը բուծած երիտասարդներ են, մարդիկ են, որոնց 20 տարեկանից ասել են՝ ոնց շնչեն, ոնց արտաշնչեն, ինչ բառեր ասեն, ում պաշտպանեն, ում գովեն եւ ում ժամանակին ծափահարեն։ Մեզ համար նման մարդիկ անընդունելի են։ Իրենք չեն կարող մեր երկրով մտահոգ լինեն նույնչափ, ինչ չափով այն երիտասարդներն են, որոնք իրենք իրենցով հասել են ամեն ինչի թե՛ բիզնես ոլորտում, թե՛ մշակույթի ոլորտում, թե՛ գիտական ոլորտում։ Այսօր մեր շարքերում այդ մարդիկ են։

- Ձեր թիմից բիզնես ոլորտում հաջողությունների հասածներից մեկը, թերեւս, Դուք եք։ Կասե՞ք, թե ինչ բիզնեսով եք զբաղվում, եւ շարժման ֆինանսավորումը հենց Ձե՞ր միջոցներով է իրականացվում, թե՞ այլ աղբյուրներ էլ կան։

- Ուրեմն, ես բազմաթիվ միջազգային start up-երի հեղինակ եմ, եւ բոլոր իմ բիզնես-նախագծերը վերաբերվել են միայն հետազոտական, ինտելեկտուալ ոլորտին։ Դրանք վերաբերվել են հեռուստատեսության չափումներին, մոնիտորինգային բիզնեսներ, մեդիաբիզնես, եւ այսօր հենց այդ ոլորտի երկու ընկերությունների՝ իմ բաժնեմասերի վաճառքից ես ունեմ բավականին մեծ գումար՝ 100 մլն. դրամի չափով, որը ես այն չափով, ինչքանով պետք է, ներդրել եմ այս շարժման մեջ։ Ինձ հետ միասին ներդրում են արել նաեւ մեր որոշ թիմակիցներ, այսինքն՝ սա ամբողջովին ինքնաֆինանսավորվող շարժում է։

- Որպես բիզնես մտածողության տեր մարդ՝ ինչպե՞ս եք վերադարձնելու Ձեր կատարած ներդրումը։

- Չէ, ես բիզնեսմեն չեմ իրականում, ես ինձ երբեք չեմ համարել բիզնեսմեն, ես լայն հնարավորություններ եմ ունեցել զբաղվելու շատ ավելի եկամտաբեր բիզնեսներով, բայց, քանի որ ես ինձ միշտ համարել եմ մարդ, ով պետք է զբաղվի քաղաքական գործընթացներով, եւ վերջին 5 տարին ուղղակի time out եմ վերցրել, ես զբաղվել եմ բացառապես ինտելեկտուալ բիզնեսով, այսինքն՝ բիզնեսով, որը նաեւ ռազմավարական նշանակություն է ունեցել։ Ուստի, քանի որ ես ավելի շատ պետական մտածելակերպ ունեմ, քան բիզնես, ես իմ արած ներդրումների վերադարձն ակնկալում եմ երկրում դրական փոփոխություններով։

- Դուք ժամանակին ղեկավարել եք Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը եւ մտերիմ հարաբերություններ ունեք Գագիկ Ծառուկյանի հետ, ում վերադարձի մասին է այժմ խոսվում։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ծառուկյանի վերադարձից, ի՞նչ ազդեցություն կարող է թողնել այն Ձեր շարժման վրա, եւ հնարավո՞ր է, որ նա կոնսոլիդացնի իր հետ կապ ունեցող անձանց կամ ուժերին մեկ դաշինքի շուրջ։

- Ինչ վերաբերում է իմ հարաբերություններին քաղաքական դեմքերի հետ, ապա ես բոլորի հետ էլ ունեմ շատ նորմալ, գործընկերային հարաբերություններ եւ դա ունեմ շատ վաղուց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ։ Ես մեկ տարուց ավել շատ արդյունավետ համագործակցել եմ նրա հետ, երբ նրա առաջարկով ղեկավարում էի Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը եւ իմ աշխատանքով մաքսիմալ բարձր եմ պահել ԲՀԿ-ի վարկանիշը՝ լինելով անկուսակցական։ Առ այսօր՝ ես նրա հետ ունեմ շատ նորմալ, գործընկերային հարաբերություններ։ Ինչ վերաբերում է Ծառուկյանի վերադարձին, ապա դրանից ակնկալիքներ պետք է ունենա հասարակությունը։ Մենք անձնապես ոչ մեկի վերադարձից որեւէ ակնկալիք չունենք։ Այսօր հասարակության տարբեր շերտերից լսվում են այդ մեսիջները՝ ուղղված Ծառուկյանին, որոնք, կարծում եմ, նաեւ իրեն մտածելու տեղ են տալիս, որ կարողանա այդ մեսիջները բավարարել։ Իմ կարծիքով՝ նա մեծ անելիք ունի ՀՀ հասարակական, քաղաքական կյանքում։

- Դուք հավանական համարո՞ւմ եք, որ եթե Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, նրա միջոցով կոնսոլիդացում կլինի մեկ տանիքի տակ, որտեղ նաեւ դուք կլինեք։

- Մեր կոնսոլիդացումը գաղափարի շուրջ է։ Մենք միավորում ենք այն մարդկանց, ովքեր այս երկրում ուզում են դրական տեղաշարժեր. ո՛չ դեկլարատիվ բառեր, ո՛չ ելույթներ։ Մեզ հետ կարող է կոնսոլիդացվել յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր թիմ, որոնք իրենց գործունեությամբ ապացուցել են, որ այս երկրի ապագայով մտահոգ են։

- Այսինքն՝ Դուք Գագիկ Ծառուկյանի հետ դաշինքը հավանական համարում եք։

- Նախ՝ մարդ, ով անում է դրական բաներ, չի կարող մտահոգ չլինել՝ լինելով թե՛ Օլիմպիական կոմիտեի ղեկավար, թե՛ գործարար։ Նա ամեն կերպ իր քայլերով ապացուցել է, որ մտահոգ է։ Եվ հետո, նա բոլոր իրադարձություններում, անգամ մեր անձնական շփումներում, մշտապես արտահայտվել է, որ երկրում կան խնդիրներ, եւ պետք է ինչ-որ բան անել, դրական տեղաշարժեր անել, եւ ինքը միշտ պատրաստ է իր ողջ ռեսուրսով դրան նպաստել։ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից չի հեռացել, դրա համար պետք էր մանդատը դնել, կտրել բոլոր կապերը։ Նա ուղղակի, իմ դիտարկմամբ, պասիվացրել է իր դերը քաղաքականության մեջ։ Այսինքն, եթե ես վերցրել եմ հինգ տարով time out, ինքն էլ վերցրել է մեկուկես տարով time out։ Հիմա դա հասարակական պահանջի խնդիր է։ Եթե հասարակությանը, երկրին պետք են նրա միջամտությունը, ես կարծում եմ՝ նա կմիջամտի։ Եվ ես, նորից եմ կրկնում, հավանական համարում եմ դաշինքը բոլոր այն մարդկանց հետ, որոնք մտահոգ են Հայաստանի ապագայով։

- Դուք կարծես տարաձայնություններ ունեք ԲՀԿ-ի հետ, Ձեր լրատվամիջոցներում հաճախ կարելի է նկատել քննադատություն ԲՀԿ-ի, նաեւ՝ ՀՀԿ-ի նկատմամբ, թեեւ հայտնի երկու գեներալների նկատմամբ երկրպագության միտումներ են նկատվում։

- Իմ տարաձայնությունները երբեք անձնավորված չեն եղել, դրանք եղել են գաղափարական։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա մենք վաղուց ԲՀԿ-ի հետ շփում չունենք։ Բայց որեւիցե նեգատիվ վերաբերմունք չկա նրանց նկատմամբ։ Անձերի խնդիր մեզ մոտ դրված չէ։ Կոնկրետ իմ կողմից հիմնադրված լրատվամիջոցների ղեկավարներին կա հստակ հրահանգ՝ չանձնավորել որեւիցե բան, աշխատել միայն գաղափարների շուրջ։ Մենք խոսում ենք կոնկրետ երեւույթների մասին։ Եթե կա ինչ-որ դրական կամ բացասական երեւույթ, ապա դա լուսաբանվում է համապատասխան ձեւով։ Եվ դա վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին։ Նաեւ որեւէ հրահանգ մեր լրատվամիջոցներին չկա՝ որեւիցե դրական վերաբերմունք ցուցաբերել որեւէ անձի նկատմամբ։

- Ձեր մականունը Վրաց է։ Սա մի տեսակ չի համընկնում գաղափարական սերնդափոխության Ձեր կոնցեպցիայի հետ։

- Դա իմ ուսանողական տարիներից է։ Իմ ընկերական շրջապատում, ԵՊՀ պատմության ֆակուլտետի իմ կուրսում ամեն մեկս ունեինք մականուն, ինձ Վրաց էին ասում, քանի որ մայրական կողմից Վրաստանից եմ։ Բայց ինձ շատերը ճանաչում են իմ անուն ազգանունով։ Ինչ վերաբերում է կապերին, ապա որեւիցե կրիմինալի հետ ես երբեւիցե որեւէ կապ չեմ ունեցել, բայց իմ կապերը բազմաշերտ են։ Իմ շրջապատում մտնում են շատ մեծ հեղինակություն վայելող տարբեր ոլորտի մարդիկ, այդ թվում՝ մեծ նվագախմբերի դիրիժորներ, դասախոսներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, նաեւ բիզնես ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ։ Հայաստանում կա մի ցավալի երեւույթ, մեզ մոտ չեն կարողանում տարանջատել հեղինակություն վայելող մարդուն այն մարդկանցից, որոնք կոնկրետ կրիմինալ են։ Եվ ում դուք պատկերացնում եք որպես հեղինակություն, նրանք ընդհանրապես հեղինակություն չեն»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեպալում սողանքից առաջացած լճի ափերը ճեղքվել ենՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է «Ընթերցանության տարի»․ դպրոցներում տարվա յուրաքանչյուր ամիս նվիրված կլինի գրականությանըԱդրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների դասագրքերի վարձավճարը կզրոյացվիՔոչարյանի գործը քննվում է 2024-ից․ քննչական խմբում 60 քննիչ է ընդգրկված. Դավիթ Կոստանդյան Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործի հարցով «Հայաքվե»-ն դիմել է միջազգային կառույցներինՌազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԼավրովը Փաշինյանի՝ ԵՄ հանրաքվեի մասին հայտարարությունը կապել է հայ ժողովրդի հանդեպ անվստահության հետԿորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Նիկոլ Փաշինյանը վերանշանակել է ԱՍՀ նախարարի մեկ տեղակալի և Միասնական սոցիալական ծառայության պետինՏիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնումԻսլանդիայում ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները շարունակելու հարցով վաղը հանրաքվե կանցկացվիՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Երեխաները վերադառնում են դպրոց․ ինչ պետք է հիշեն ծնողներն ու վարորդները Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինՎիճաբանություն, հայհոյանքներ ու մահակ․ Առինջում «Rover»-ի դիմապակին ու դռներն են կոտրելՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է առողջապահության փոխնախարար Լենա ՆանուշյանինԷկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Սարգսյանը ազատվել է պաշտոնիցՆիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Խոջոյանը վերանշանակվել էՀայաստանի՝ ԵՄ արտահանման ուղղությունը վերակողմնորոշելու փորձերը դեռևս արդյունք չեն տալիս. ՌԴ ԱԳՆԾովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնումՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված միջազգային մրցաշարումԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՔարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կան վիրավորներՀայաստանում եղանակը կտրուկ կփոխվիՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 28-ի դրությամբՎարորդական իրավունք ստանալը կբարդանա. ՆԳՆՎաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները ՀայաստանումԿուրսանտների համար նախատեսված են մինչև 850 հազար դրամ աշխատավարձ և 42 մլն դրամ արժողությամբ բնակարան. Արծրուն ՀովհաննիսյանՆոր մանրամասներ՝ Գեղարքունիքում զինծառայողի մահվան դեպքից․ մինչ այդ նա իր ազգականին նամակ է ուղարկել«Զարմանալի և զգացմունքային է»․ Լավրովը, Փաշինյանի՝ երկաթուղու վերաբերյալ պահանջի մասինՊուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակվելու մտադրություն չունի. ԹրամփԻրանը չի ձգտում պատերազմի. Իրանի նախագահՀայաստանի հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունումԼավրով․ Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ է իրենից ներկայացնում ԵՄ-նՔոչարյանը կալանավորված է, իսկ Փաշինյանը խուսափում է ժողովրդին ընտրության հնարավորություն տալուց. Լավրով«Մենք երբեք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրել». ԼավրովԻնչո՞ւ է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»«Հրապարակ»․ Վարչությունը՝ լուծարման շեմին «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց «Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունըԹիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»«Հրապարակ»․ Իջևանի քաղաքապետը գործի է անցել «Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել Զախարովա․ Զելենսկին Եվրոպայում միջուկային աղետ է հրահրում Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու
Ամենադիտված