Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է «Ընթերցանության տարի»․ դպրոցներում տարվա յուրաքանչյուր ամիս նվիրված կլինի գրականությանը Ադրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների դասագրքերի վարձավճարը կզրոյացվի Քոչարյանի գործը քննվում է 2024-ից․ քննչական խմբում 60 քննիչ է ընդգրկված. Դավիթ Կոստանդյան Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործի հարցով «Հայաքվե»-ն դիմել է միջազգային կառույցներին Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած Լավրովը Փաշինյանի՝ ԵՄ հանրաքվեի մասին հայտարարությունը կապել է հայ ժողովրդի հանդեպ անվստահության հետ Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Նիկոլ Փաշինյանը վերանշանակել է ԱՍՀ նախարարի մեկ տեղակալի և Միասնական սոցիալական ծառայության պետին Տիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնում Իսլանդիայում ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները շարունակելու հարցով վաղը հանրաքվե կանցկացվի 

«Իրատես». Ի՞նչ դեր է վերապահված Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ում. կա 4 տարբերակ

Հայկական Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «ՀՀ կառավարության փոփոխությունից և բարեփոխումների նոր կուրս հռչակելուց հետո հասկանալի դարձավ, որ իշխանության ամենամեծ խնդիրներից մեկը նորանշանակ կառավարության, նրա ղեկավարի քաղաքակիրթ իմիջի ու այդ բարեփոխումները նոմինալ, բայց իրականում ֆորմալ առումով նախաձեռնած ուժի միջև առկա անհամապատասխանությունը հարթելն է։ Այս երկու իմիջները համահարթեցնելու փորձ պետք է կատարվի։

Վերջին շրջանում թրենդային է դարձել Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը գորբաչովյան «պերեստրոյկայի» հետ համեմատելը։ Ինչպես և այն ժամանակ, հիմա էլ պարադոքսալ մի իրավիճակ է ստեղծվել. այն քաղաքական ուժը, որը պաշտոնապես նախաձեռնել էր այդ բարեփոխումները, անհույս հետ էր մնացել հռչակած սկզբունքներից և դարձել էր ամբողջ գործընթացի արգելակը։ Այսօր ամենակարևոր խնդիրն է՝ այնպես անել, որ իշխող քաղաքական ուժը չդառնա այս բոլոր գործընթացների արգելակող գործոնը։

Այս առումով ՀՀԿ-ն ամրացնելու ամենաարդիական հարցերից մեկը կապված է Կարեն Կարապետյանի անվան հետ։

Կանդամագրվի՞ արդյոք բարեփոխումների խորհրդանիշ Կարեն Կարապետյանը ՀՀԿ շարքերին, թե՞ ոչ։ Ինչպես ասում են՝ սա է խնդիրը։ Ուշ թե շուտ Կարեն Կարապետյանը պետք է դառնա կուսակցության փոփոխության առանցքը։ Իսկ դրա համար վերջինս պետք է որևէ կերպ ընդգրկված լինի այդ քաղաքական ուժի մեջ։ Կարեն Կարապետյանի վրա դրված է ՀՀԿ-ն մաքրելու և կուսակցությանը նոր դեմք հաղորդելու խաչը։

Վարչապետի համար թերևս մի քանի տարբերակ կա։ Դիտարկենք դրանք առանձին-առանձին։

Տարբերակ Ա. վարչապետը չի դառնում հանրապետական։ Նախագահը գտնում է նոր անձի կամ նոր թիմ, որոնք առանց Կարեն Կարապետյանի, կառավարությանը զուգահեռ, ինքնուրույն փորձում են փոխել ՀՀԿ կերպարը՝ ստերիլ պահելով վարչապետին, քանի որ վերջինս, կուսակցականացվելով, մեծ ռիսկի տակ է ընկնում։ Եթե ՀՀ նախագահն ու վարչապետը որոշեն, որ Կարեն Կարապետյանը մնում է մաքուր, ապա վերջինս կփորձի իր գործունեության 6 ամիսների ընթացքում դրական արդյունքներ գրանցել, որոնք աշխատելու են մեծ թիմի՝ իշխանության համար։

Տարբերակ Բ. եթե այնուամենայնիվ Կարեն Կարապետյանին ի վերուստ տրված է փոխել հանրապետականների իմիջը, ապա չի բացառվում, որ նա կփորձի հնարավորինս ուշ անդամագրվել այդ խմբին, ասենք, ոչ թե ՀՀԿ համագումարից առաջ, այլ ավելի ուշ փուլում, երբ հաստատվեն հանրապետականի նախընտրական ցուցակը կամ ծրագիրը և այլն։ Այսպիսով՝ կառավարության ղեկավարն ավելի ուշ կմտնի ռիսկային դաշտ։

Տարբերակ Գ. եթե Կարեն Կարապետյանը հիմա է մտնում ՀՀԿ շարքերը, ապա հարց է, թե ինչ կարգավիճակով։ Այստեղ կարող է գործել մի քանի տարբերակ։ Հանրապետական կուսակցությունն իր պատմության ընթացքում, կուսակցության նախագահից զատ, ունեցել է նաև կուսակցության խորհրդի նախագահի պաշտոն։

Մասնավորապես, այդպես էր Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի օրոք։ Կարող է գործել մեկ այլ տարբերակ՝ Կարեն Կարապետյանը դառնա ոչ թե զուտ տեղակալ, այլ առաջին տեղակալ։

Կարեն Կարապետյանի համար հանրապետականացումը լի է ռիսկերով. կառավարությունում նա ունի աշխատելու մեծ ազատություն. մաքրում է՝ ում ցանկանում է։ Մինչդեռ հանրապետական կուսակցությունում, որտեղ տարբեր ֆինանսատնտեսական, կլանային, քրեական կապեր են, շատ ավելի դժվար է լինելու կոտրել ձևավորված համակարգը ու նոր շունչ հաղորդել, նոր մարդկանց բերել։

Փոփոխությունների նախաձեռնողները՝ Սերժ Սարգսյան+մերձավոր շրջապատ+մոսկովյան որոշ ուժեր, պետք է շահերի համադրում կատարեն և հաշվարկեն՝ արդյոք օգտավե՞տ է Կարեն Կարապետյանին ՀՀԿ բեռի տակ այսքան շուտ մտցնելը կամ առհասարակ մտցնելը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեպալում սողանքից առաջացած լճի ափերը ճեղքվել ենՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է «Ընթերցանության տարի»․ դպրոցներում տարվա յուրաքանչյուր ամիս նվիրված կլինի գրականությանըԱդրբեջանցու ցնցող խոստովանությունը Հոկտեմբերի 27-ի մասին․ Կրկնվելու էր Հայաստանի սցենարը5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների դասագրքերի վարձավճարը կզրոյացվիՔոչարյանի գործը քննվում է 2024-ից․ քննչական խմբում 60 քննիչ է ընդգրկված. Դավիթ Կոստանդյան Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործի հարցով «Հայաքվե»-ն դիմել է միջազգային կառույցներինՌազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԼավրովը Փաշինյանի՝ ԵՄ հանրաքվեի մասին հայտարարությունը կապել է հայ ժողովրդի հանդեպ անվստահության հետԿորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Նիկոլ Փաշինյանը վերանշանակել է ԱՍՀ նախարարի մեկ տեղակալի և Միասնական սոցիալական ծառայության պետինՏիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնումԻսլանդիայում ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները շարունակելու հարցով վաղը հանրաքվե կանցկացվիՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը Երեխաները վերադառնում են դպրոց․ ինչ պետք է հիշեն ծնողներն ու վարորդները Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումինՎիճաբանություն, հայհոյանքներ ու մահակ․ Առինջում «Rover»-ի դիմապակին ու դռներն են կոտրելՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է առողջապահության փոխնախարար Լենա ՆանուշյանինԷկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Սարգսյանը ազատվել է պաշտոնիցՆիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Խոջոյանը վերանշանակվել էՀայաստանի՝ ԵՄ արտահանման ուղղությունը վերակողմնորոշելու փորձերը դեռևս արդյունք չեն տալիս. ՌԴ ԱԳՆԾովինար Թադևոսյանը վերանշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնումՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված միջազգային մրցաշարումԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՔարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կան վիրավորներՀայաստանում եղանակը կտրուկ կփոխվիՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 28-ի դրությամբՎարորդական իրավունք ստանալը կբարդանա. ՆԳՆՎաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները ՀայաստանումԿուրսանտների համար նախատեսված են մինչև 850 հազար դրամ աշխատավարձ և 42 մլն դրամ արժողությամբ բնակարան. Արծրուն ՀովհաննիսյանՆոր մանրամասներ՝ Գեղարքունիքում զինծառայողի մահվան դեպքից․ մինչ այդ նա իր ազգականին նամակ է ուղարկել«Զարմանալի և զգացմունքային է»․ Լավրովը, Փաշինյանի՝ երկաթուղու վերաբերյալ պահանջի մասինՊուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակվելու մտադրություն չունի. ԹրամփԻրանը չի ձգտում պատերազմի. Իրանի նախագահՀայաստանի հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունումԼավրով․ Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ է իրենից ներկայացնում ԵՄ-նՔոչարյանը կալանավորված է, իսկ Փաշինյանը խուսափում է ժողովրդին ընտրության հնարավորություն տալուց. Լավրով«Մենք երբեք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրել». ԼավրովԻնչո՞ւ է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»«Հրապարակ»․ Վարչությունը՝ լուծարման շեմին «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց «Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունըԹիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»«Հրապարակ»․ Իջևանի քաղաքապետը գործի է անցել «Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել Զախարովա․ Զելենսկին Եվրոպայում միջուկային աղետ է հրահրում Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու
Ամենադիտված