Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները լավ բաներ էլ են անում (լուսանկարներ)
Հասարակություն
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը Խանջյան-Տիգրան Մեծ խաչմերուկում ֆիքսել է, թե ինչպես են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն օգնում վարորդին, որի ավտոմեքենան անսարքության պատճառով փողոցի կենտրոնում էր մնացել: Ոստիկանները օգնել են դուրս բերել մեքենան փողոցից, որպեսզի խցանման պատճառ չդառնա:
Իհարկե, ցանկացած ոստիկանի պարտականությունների մեջ է մտնում օգնել վարորդներին, հակառակ դեպքում՝ չեն համարվի ոստիկաններ, այլ՝ վարորդներին տուգանող ու փող հավաքող մարդիկ, ովքեր կրում են համազգեստ: Դժվար է ասել՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների մոտ մտածողության, արժեհամակարգի փոփոխություն է տեղի ունեցել, թե՝ ոչ, բայց բացասականի հետ մեկտեղ պետք է հանրությանը ցույց տալ նաև դրական երևույթները:
Լուսանկարները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ