Նյու Յորքում Թրամփի երկնաքերի վրա թռիչքազերծ գոտի է հաստատվել
ԱՄՆ
ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի համերկրային վարչությունը թռիչքազերծ գոտի է հաստատել Նյու Յորքում Թրամփ-թաուեր երկնաքերի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի կենտրոնակայանը, տեղեկացնում է BBC-ն:
Թռիչքազերծ գոտու շառավիղը կազմում է մոտավորապես 3,7 կիլոմետր: Թռիչքներն արգելված են մինչեւ 3 հազար ֆուտ (մոտավորապես 1 կմ) բարձրության վրա: Բացառություն են կազմում Գաղտնի ծառայության ինքնաթիռները, ռազմական օդանավերը եւ արտակարգ ծառայությունների ինքնաթիռները:
Թռիչքազերծ գոտի է սահմանված նաեւ Ինդիանապոլիսում՝ ԱՄՆ-ի փոխնախագահ ընտրված Մայք Փենսի նստավայրի շրջանում:
Գոտիների գործողության ժամկետը լրանում է հունվարի 21-ին, երբ կկայանա ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)