Օրեգոնում Թրամփի ընտրվելու դեմ բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների
ԱՄՆ
ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի Փորթլենդ քաղաքում Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեմ բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների: Այս մասին հայտնել են քաղաքի ոստիկանության ներկայացուցիչները:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ ցուցարարները, որոնց թվաքանակը չի ճշտվում, խանգարում են մեքենաների երթեւեկությանը եւ ջարդում ցուցափեղկերը: Ձերբակալված է մի քանի մարդ:
«Բողոքների մասշտաբների եւ դրանց քրեածին ու բացահայտորեն սպառնացող բնույթի պատճառով ոստիկանությունն այժմ այդ գործողությունները որակում է անկարգություններ»,-ասված է Փորթլենդի ոստիկանական վարչության հայտարարության մեջ:
Թրամփի ընտրվելու դեմ զանգվածային ցույցեր են ընթանում ԱՄՆ-ի բազմաթիվ նահանգներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ Կալիֆոռնիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)