Չնայած «Ռեալ»-ի երկրպագու եմ, չեմ կարող հերքել, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է. Ֆերնանդո Ալոնսո
Սպորտ
Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն խոստովանել է, որ չնայած երկրպագում է «Արքայական ակումբ»-ին` աշխարհի լավագույն խաղացող համարում է Արգենտինայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող՝ Լիոնել Մեսսիին:
«Ես «Ռեալ»-ի երկրպագու եմ, սակայն չեմ կարող հերքել այն փաստը, որ Լիոնել Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է` չնայած՝ խաղում է «Բարսելոնա»-ում: Մի անգամ գնացել էի «Կամպ Նոու», որպեսզի դիտեմ Մեսսիի խաղը», – Ֆերնանդո Ալոնսոյի խոսքը մեջբերում է Marca-ն:
Մեսսին «Ոսկե գնդակների» քանակով ռեկորդակիր է` 5:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու