Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց 2023֊ի ապրիլից «Հրազդան ցեմենտ»-ի գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է, աշխատակիցներն արդեն 3 տարի է , ինչ աշխատավարձ չեն ստացել. Լիլիթ Ստեփանյան Պերուում Աշխարհի առաջնության ընթացքում ավելի քան 500 նորածնի անվանակոչել են Հոլանդի պատվին Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ) Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում 5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունի Շատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար Կանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերությունները 

Դա ուղղակի «շանտղություն է». Կարեն Կարապետյան

Քաղաքական

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ, գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման ուղիները: «Պետության, կառավարության հիմնական գործառույթը ոլորտի բիզնեսմեններին օգնական լինելն է և չխանգարելը: Քաղաքականությունը, որ վարում ենք գյուղատնտեսության ոլորտում՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, սուբսիդավորումը, որ անում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ, համատարած, որ բոլորի կողքին կանգնում ենք, ճի՞շտ է, թե՞ ոչ: Ո՞նց պետք է կանգնենք. պետք է կանգնենք պոտենցիալ հաջողակի, բեռ վերցնողի կողքին, որպեսզի մենք ձեզ հետ համատեղ ձևավորենք մեր ստրատեգիան այս ոլորտում», - ասել է կառավարության ղեկավարը:

Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են գյուղատնտեսության ոլորտում արտադրող ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսություների գործունեությանն առնչվող խնդիրներ՝ մասնավորապես, գյուղմթերքների արտահանմանը, ներմուծմանը և իրացմանը, տրանսպորտային փոխադրումներին, էներգակիրների մատչելիությանը, հարկային և մաքսային վարչարարությանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմներին վերաբերող հարցեր:

Լսելով ներկայացված խնդիրները՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Գազի գինն արտոնյալ վիճակում լինելու է վերամշակող ձեռնարկությունների համար այնքան ժամանակ, մինչև իրենք ոտքի կանգնեն՝ անկախ նրանից, թե մենք ինչ կարողություններ կունենանք, որովհետև սրանով նաև գազի մատակարարին ենք դրել պրոբլեմների մեջ:

Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, մենք պետք է հասկանանք՝ ինչով օգնենք մեր արտադրողին, որ ինքը մրցունակ լինի: Մի՞շտ ենք օգնելու, որ ինքը մրցունակ լինի՝ ոչ, որովհետև դաշտը փակում ենք մրցակցությունից, արտադրողը դրանով հանգստանալու է ու որևիցե բան չի անելու: Հիմա մենք մրցակցությունից պահելո՞ւ ենք ձեզ, որ դուք արտոնյալ վիճակում լինեք՝ ոչ, բայց մենք թուղթ ու գրիչով նստելու ենք, խոսենք, ասենք՝ ինչն է խանգարում, որ դու մրցունակ լինես»: Խոսելով հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների մասին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է քայլերը հարկային հավասար դաշտի ապահովման ուղղությամբ և խրախուսելու է օրինապահ հարկատուներին:

Անդրադառնալով սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման խնդրին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի փոփոխություն է եղել, որից պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել ոլորտում: «Ուղղակի դա «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում», - ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև ֆերմերների մասնագիտական պատրաստվածության խնդրին՝ անհրաժեշտ համարելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական ծրագրերի վերանայումը և ֆերմերական նոր մշակույթի ձևավորումը: Վարչապետը հետաքրքրվել է՝ կա արդյոք վիճակագրություն, թե նախորդ տարիների ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքում քանի ֆերմեր է ուսուցանվել և որակապես գրագետ բիզնես վարել. «Մենք մինչև որակը չփոխենք, չգիտեմ՝ ուր ենք գնալու: Ընդհանրապես վաղվա օրը գրագետ մարդու օր է : Եթե դու ժամանակակից չես, եթե դու չգիտես՝ ինչ ես անում ու էֆեկտիվ չես, դու շանս չունես դիմանալու մրցակցային դաշտին: Եկեք առաջարկ ներկայացրեք՝ ոնց ենք մենք մեր գյուղացուն, մեր ֆերմերին կրթում ու ձևակերպեք իմ ֆունկցիան այդ գործում»:

Անդրադառնալով ոլորտի սուբսիդավորման նպատակահարմարության հարցին՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է. «Մենք անպայման ստեղծելու ենք հիմնադրամ, որի հիմնական նպատակն է լինելու բիզնեսին աջակցելը, բայց՝ որպեսզի բիզնեսը փող աշխատի: Մենք սուբսիդավորելու ենք այն կառույցին ու այն տնտեսությանը, որը շանս ունի մի օր ոտքի կանգնելու, և սուբսիդավորում չուզի»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբսիդիաները պետք է ուղղվեն այն ծրագրերին, որոնք կնպաստեն ոլորտում արտադրողականության աճին:

Վարչապետը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ ակնկալում է խորհրդակցության մասնակիցներից առաջարկությունների փաթեթ՝ հարկային և մաքսային վարչարարության պարզեցման, տրանսպորտային փոխադրումների և հաղորդակցության այլընտրանքային ուղիների, մասնագիտական կրթական համակարգի բարեփոխման և սուբսիդավորման հասցեականության ճշգրտման վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ներկայացնել կոնկրետ բիզնես ծրագրեր՝ մուլտիպլիկատիվ էֆեկտի առարկայական հաշվարկներով և յուրաքանչյուր կողմի հստակ անելիքների ձևակերպմամբ:

«Ձեր բիզնեսը ձեր փոխարեն ոչ ոք չի զարգացնելու, մեր երկիրը, մեր գյուղը ոչ ոք մեր փոխարեն չի կառուցելու, ոչ ոք մեզ ձրի փող չի տալու: Փող ենք տալիս, փող ենք աշխատելու այն դեպքում, եթե տրամաբանություն կա: Դուք ինձանից չինովնիկ եք: Որպեսզի մեր հանդիպումն առարկայական լինի, աշխատանքային խումբ ստեղծեք, որը գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ կազմի գյուղատնտեսության ոլորտի ստրատեգիան՝ ոնց ենք կրթում, ոնց ենք սուբսիդավորում, ոնց ենք արտոնություն տալիս, ոնց ենք խոշորացնում, արտահանում», - եզրափակել է վարչապետ Կարապետյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց 2023֊ի ապրիլից «Հրազդան ցեմենտ»-ի գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է, աշխատակիցներն արդեն 3 տարի է , ինչ աշխատավարձ չեն ստացել. Լիլիթ ՍտեփանյանՊերուում Աշխարհի առաջնության ընթացքում ավելի քան 500 նորածնի անվանակոչել են Հոլանդի պատվին Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ) Հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը Հայաստանի ամենավտանգավոր օձերը. որտեղ են դրանք ամենաշատը հանդիպում5 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամինների պակաս ունիՇատերը չգիտեն. այս մթերքը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համարԿանանց 5 սխալները, որոնք կարող են վնասել հարաբերություններըԻնչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ամեն օր քաղցր եք ուտումԱշխարհի 5 վայրերը, որտեղ մարդիկ անհետացել են՝ թողնելով բազմաթիվ հարցերՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-իՊայծառակերպության հրաշազարդ տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԱնկեղծ ամոթ է, այ տնաշեեեեն, գոնե փողի կռիվ չտայիր է. Սոֆյա Հովսեփյանը՝ իրեն դատի տված ՓաշինյանինԵրեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել էՓոթորիկը խաթարել է Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային աշխատանքըՓափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ըՓաշինյանը Ծառուկյանի գործը «քցել է ոտքին»․ տուշոնկա շոուի երկրորդ մասն են բեմադրում. ԱբովյանՊաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչՕմանում Իրանի հարցով բանակցություններ կանցկացվեն առանց ԱՄՆ ներկայացուցիչներիՄենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ ՎարդևանյանՓաշինյանն այլևս իշխանություն չունի. սա ապացուցվեց հունիսի 7-ին. Մելիքյան (տեսանյութ) Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց ԽամիտովինԱրմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր«Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ ԾառուկյանինԵրևանում ու 3 մարզերում սպասվում է քամու ուժգնացումԲՏԱ նախարարությունը 27 մլրդ դրամով թերակատարել է իր ծրագրերը․ինչ գաղտնի ծախսեր են արվել Երբ կավարտի Լիոնել Մեսսին կարիերան. հայտնի են նոր մանրամասներԻրանի նոր գերագույն առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել այաթոլլա Ալի Խամենեիի մահվան համար Բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Ծառուկյանի. Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ինՀայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան ԿոստանյանԵրասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել էԱլեն Սիմոնյանն այս օրերին ակտիվ պարգևատրումներ է անումՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումըԻսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՊարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացումՓաշինյանը դատի է տվել իր նախկին գործընկերներ Սոֆյա Հովսեփյանին և Էդմոն ՄարուքյանինՄահացել է Հարավաֆրիկյան հավաքականի 25-ամյա կիսապաշտպանըԻրանի արտգործնախարարը ժամանել է Օման Փենսիլվանիայի աշակերտները մասնակցել են Հայոց ցեղասպանության թեմայով ամառային դպրոցին«Կյանքին հրաժեշտ տվեց». կորուստ՝ Վլադիմիր Արզումանյանի ընտանիքում Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները«Քրիստոս յուրաքանչյուրիս պատգամում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով». Միասնական ժամերգություն Սուրբ Մերկեռիոս եկեղեցում
Ամենադիտված