Հիլարի Քլինթոնին ընտրություններից հետո տեսել են անտառում
ԱՄՆ
Նախագահական ընտրությունները տանուլ տված Հիլարի Քլինթոնին քվեարկության պահից ի վեր առաջին անգամ նկատել են անտառում: Քաղաքական գործչի հետ հանդիպման մասին Facebook-ի իր էջում հայտնել է Նյու Յորքի բնակչուհի Մարգո Գերսթերը, որը նրա դիմաց է դուրս եկել զբոսնելիս:
Ինչպես պատմել է Գերսթերը, ինքն զբոսնում էր դստեր հետ, երբ անսպասելիորեն հանդիպել է Քլինթոնին եւ նրա ամուսնուն՝ Բիլին, որոնք շների հետ զբոսնում էին անտառում: Գերսթերի խնդրանքով ԱՄՆ-ի նախկին նախագահը լուսանկարել է իրեն՝ դեմոկրատների թեկնածուի հետ գրկախառնված:
«Նրա տեսքն այնպիսին էր, ինչպիսին նրա փոխարեն կունենար ցանկացած մեկը նման ծանր հարվածից հետո: Նա շատ բարի եւ ուշադիր էր իմ նկատմամբ»,- ասել է Գերսթերը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)