Sotheby`s-ում Բոուիի հավաքածուի աճուրդի առաջին օրը ռեկորդային 24,3 մլն ֆունտ ստեռլինգ Է բերել
Այլ
Բրիտանացի լեգենդար երաժիշտ Դեւիդ Բոուիի հավաքածուից արվեստի իրերի աճուրդի առաջին օրը բերել Է ռեկորդային 24,3 մլն ֆունտ ստեռլինգ: Այս մասին հայտնել Է Sotheby's աճուրդների տունը:
Բոուիի մասնավոր հավաքածուի աճուրդները, որոնք նոյեմբերի 10-ի երեկոյան սկսվել են Լոնդոնում, շարունակվելու են նոյեմբերի 11-ին, երբ կառաջարկվի եւս ավելի քան 300 աշխատանք, նշել են աճուրդի տանը:
Բրիտանացի լեգենդար երաժիշտ Դեւիդ Բոուին 69 տարեկան հասակում վախճանվել Է այս տարվա հունվարի 11-ին: Ռոք երաժիշտի մահվան պատճառը դարձել Է լյարդի քաղցկեղը: Նրա հիվանդ լինելու մասին գիտեին միայն լեգենդար կատարողի ամենամոտ ընկերները:
Ակնկալվում Էր, որ վաճառքներից գումարը կհասնի 10 մլն ֆունտ ստեռլինգի, սակայն արդեն առաջին օրը գումարը նախնական գնահատումները գերազանցեց ավելի քան կրկնակի:
Աճուրդի առաջին օրը ցուցադրվել Էր հավաքածուի փոքր մասը՝ մոտավորապես 50 աշխատանք, որոնցից 35-ը «ներկայացնում են ժամանակակից բրիտանական արվեստը, որից նա առավել շատ Էր խանդավառված», ընդգծում Է Sotheby's-ը:
«Բոուիի հավաքածուի «մարգարիտը»՝ Ժան Միշել Բասկիի կտավը, որն առավելագույնը գնահատված Էր 3,5 մլն ֆունտ ստեռլինգ, վաճառվել Է ռեկորդային 7,1 մլն ֆունտ ստեռլինգով:
Նաեւ վաճառվել են Ֆրանկ Աուերբախի, Հենրի Մուրի, Դեմիեն Հերսթի եւ ժամանակակից բազմաթիվ այլ նկարիչների գործեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ