Արևելյան գործընկերության գագաթնաժողովը տեղի կունենա 2017թ.-ի վերջին
Քաղաքական
Եվրոպական միության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը տեղի կունենա 2017 թվականի տարեվերջին: Արևելյան գործընկերությանը մասնակից երկրներն են՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը:
«Արևելյան գործընկերության գագաթնաժողովը տեղի կունենա հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, տարեվերջին»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, ասել է ԵՄ ներկայացուցիչը, ով ցանկացել է մնալ անանուն:
Միաժամանակ, նա չի հստակեցրել՝ գագաթնաժողովը կայանալու է Բրյուսելո՞ւմ, թե՞ ոչ:
Արևելյան գործընկերության առաջին գագաթնաժողովը կայացել է 2009 թվականին՝ Պրահայում, երկրորդը՝ 2011-ի սեպտեմբերին՝ Վարշավայում, երրորդը՝ 2013-ի նոյեմբերին՝ Վիլնյուսում, չորրորդը՝ 2015-ի մայիսին՝ Ռիգայում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ