Թողարկվել է «Աստղային պատերազմների» սփին-օֆֆի նոր թրեյլերը
Հասարակություն
Ցանցում հայտնվել է «Վտարակ-մեկ. Աստղային պատերազմներ: Պատմություններ» ֆիլմի՝ ֆանտաստիկ կինոսագայի սփին-օֆֆի միջազգային թրեյլերը: Դրանում կան տեսարաններ, որոնք տեղ չեն գտել կինոնկարի ավելի վաղ հրապարակված թրեյլերներում:
Ֆիլմը ռուսական վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 15-ին: Դրա հերոսները դիմադրության մարտիկներ են, որոնք որոշել են գողանալ «Մահվան աստղը» տիեզերակայանի գծագրերը: Կինոնկարում նկարահանվել են Ֆելիսիթի Ջոնսը, Մադս Միքելսենը, Ալան Թյուդիքը, Դոնի Յենը: Ժապավենի ռեժիսորը Հարեթ Էդվարդսն է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)