Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հաղթանակի հասավ վերջին րոպեին (տեսանյութ)
Սպորտ
Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Չեռնոգորիայի ընտրանուն:
Հանդիպման առաջին խաղակեսում հյուրերը երկու անգամ գրավեցին Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը: 37-րդ րոպեին աչքի ընկավ Կոյաշևիչը, իսկ մեկ րոպե անց՝ գոլի հեղինակ դարձավ Յովետիչը:
Երկրորդ խաղակեսը մերոնք ակտիվ սկսեցին 50-րդ րոպեին Արտակ Գրիգորյանը կրճատեց հաշվի տարբերությունը: Իսկ ահա 74-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց հաշիվը: Հաղթական գոլը հանդիպման վերջին րոպեին խփեց Գևորգ Ղազարյանը:
Սա մեր ընտրանու առաջին հանդիպումնն էր նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
E խմբում մերոնք վաստակեցին առաջին երեք միավորը:
Հանրապետական մարզադաշտը ցնծության մեջ է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու