Մենք հավատում էինք հաղթանակին նույնիսկ այն ժամանակ, երբ պարտվում էինք. Հենրիխ Մխիթարյան
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ խաղ անցկացրեց Չեռնոգորիայի դեմ:
«Կարծում եմ՝ ֆանտաստիկ խաղ ստացվեց, և կարծում եմ՝ ոչ մեկդ էլ չէր սպասում նման խաղի 0:2 հաշվից հետո: Բայց մենք հավատում էինք հաղթանակին և պարտվելուց հետո մենք մեր մեջ ուժ գտանք: Առաջին կեսից հետո փորձեցինք սխալները ուղղել: 90 րոպե խաղադաշտում լինելը ֆիզիկապես դժվար էր, բայց կարևորը ցանկությունն է»,-շեշտեց Մխիթարյանը:
Հայաստանի հավաքականը երկար դադարից հետո վերջապես հաղթանակ տոնեց: Աշխարհի առաջնության ընտրական փուլում 3:2 հաշվով գերազանցեց Չեռնոգորիային:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու