Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

«Փաստ». Կարեն Կարապետյանը կլաններին հաղթելու համար պետք է ստեղծի սեփական «կլան»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. Վարչապետ Կարեն Կարապետյանի գրեթե ցանկացած նշանակումից հետո լրատվամիջոցներում հայտնվում է համապատասխան տեղեկությունն այն մասին, որ նորանշանակ պաշտոնյան կամ Գազպրոմի աշխատակից է, կամ նախկին աշխատակից է, կամ էլ վարչապետի հետ բարեկամական կապեր ունի։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հետ բարեկամական կապեր ունեցող պաշտոնյաներին, ապա վերջիններիս մասով վարչապետը հրապարակավ նշել էր, որ հնարավոր է, որ իր բարեկամին նշանակի աշխատանքի։

Վարչապետն անշուշտ նկատի էր ունեցել այն փաստը, որ ինքն առաջնորդվելու է միայն պրոֆեսիոնալիզմով, սակայն միևնույն ժամանակ Կարեն Կարապետյանի համար առավել քան պարզ է, որ հայաստանյան վարչակարգը հիմնված է անձնական հավատարմության ու վստահությունների վրա և այս տեսանկյունից նա պարզապես չի կարող իր միայն պրոֆեսիոնալ թիմով որևէ արդյունքի հասնել, քանի որ կլանների դեմ հնարավոր է պայքարել միայն համապատասխան կլանով։

Մեծ բացահայտում արած չենք լինի, եթե նշենք, որ վարչապետը պարզապես ստեղծում է իր յուրօրինակ «կլանը»։ Ի դեպ այստեղ արդեն բոլորովին էլ էական չէ այն փաստը, որ հնարավոր է վարչապետի նշանակած անձինք իսկապես էլ իրենց ոլորտների մասնագետներն են և գործունակ անձինք։ Խնդիրն այստեղ միայն տպավորությունների և հանրային ընկալման մեջ է։ Այս տեսանկյունից, եթե Կարեն Կարապետյանի ազգականը, որը նշանակվել է պաշտոնի և ոլորտի փայլուն մասնագետ ու պրոֆեսիոնալ է, ապա միևնույն է` նա շարունակելու է ընկալվել զուտ որպես վարչապետի բարեկամ։ Հանրային այս ընկալման փոփոխության համար վարչապետին առավել քան անհրաժեշտ է կարճ ժամանակում երևացող ու շոշափելի արդյունքների ապահովումը, որ բնականաբար չափազանց բարդ խնդիր է առնվազն ժամանակի սղության պատճառով։ Մյուս կողմից Կարեն Կարապետյանը կառավարության կազմում ընդգրկելով իր նախկին աշխատակիցներին, և իր հետ ուղղակի կապ ունեցող անձանց հենց իրեն և իր կառավարությանը դնում է բավական մեծ պատասխանատվության տակ, քանի որ ակնհայտ է ՝ վարչապետը կադրային քաղաքականության մեջ քարտ բլանշ է ստացել ուղղակիորեն Սերժ Սարգսյանից, ինչի արդյունքում վերջին շրջանում պաշտոնանկ արվեցին անգամ Սերժ Սարգսյանի մի շարք հովանավորյալներ։

Սա նշանակում է, որ կառավարությունը առավելագույնս պետք է բավարարի հայտարարվող ակնկալիքները։ Ինչ խոսք, տեսականորեն նման հեռանկարի հնարավորությունը կա և վարչապետին էլ գործողությունների ազատություն որոշակի չափով ընձեռվել է, սակայն գործնականում այս դեպքում արդեն Կարեն Կարապետյանը բախվելու է հենց Հանրապետականի և իշխանության ներսում գործող տարբեր կլանների շահագրգռությունների հետ, ինչը բավական թեժ և, ամենայն հավանականությամբ, ստվերային զարգացումներ է ենթադրում բուն վարչակարգի ներսում։ Թե ինչ արդյունքներով դուրս կգա այդ պայքարից վարչապետն իր թիմով, ներկայում դժվար է ասել, քանի որ իշխանության ներսում առկա կլանները ձևավորվել են իշխանության վերարտադրման գործում իրենց գործողությունների արդյունքում և բնականաբար հեշտությամբ չեն զիջելու դիրքերը։ Մյուս կողմից պետական իշխանության գործունակության պարագայում չափազանց դժվար է վերջինիս դիմակայելը , ուստի մեզ թույլ կտանք ենթադրել, որ առաջիկայում հայաստանյան իշխանական և ընդհանուր քաղաքական դաշտում սպասվում են բավական հետաքրքիր և անակնկալ տեղաշարժեր։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված