Կարլսենը և Կարյակինը կիսեցին միավորը՝ առաջին տուրում
Սպորտ
Շախմատի աշխարհի չեմպիոնի թագի համար մրցախաղի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Կարլսենն առաջին պարտիայում խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 42-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին:
Չեմպիոնն ու հավակնորդ Սերգեյ Կարյակինը միմյանց դեմ խաղալու են 12 պարտիա: Եթե կողմերից մեկը մինչև 12-րդ պարտիան իր ակտիվում գրանցի 6.5 միավոր, ապա մրցախաղը կավարտվի ժամանակից շուտ՝ նրա հաղթանակով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու