Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ISUZU Motors-ի հայաստանյան ներկայացուցչության բացմանը
Հասարակություն
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոյեմբերի 12-ին ներկա է գտնվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 1/12 հասցեում ISUZU Motors ընկերության հայաստանյան ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանների ուղեկցությամբ քաղաքապետը շրջել և ծանոթացել է տեղում ստեղծված պայմաններին: ISUZU մակնիշի փոքր և միջին բեռնատար ավտոմեքենաների վաճառքից բացի, ներկայացուցչությունը կիրականացնի նաև երաշխիքային սպասարկում: Ճապոնական ընկերության հայաստանյան ներկայացուցչության ստեղծման նպատակով «Գրանդ Հոլդինգ»-ը 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարել: Ստեղծվել է 25 աշխատատեղ:
Շրջայցի ավարտին «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերերը հաճելի անակնկալ են մատուցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանին նվիրաբերելով ISUZU մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա: Իր հերթին շնորհավորելով ներկայացուցչության բացման առթիվ և շնորհակալություն հայտնելով նվիրաբերված բեռնատարների համար' Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ դրանք լիարժեք կծառայեն մայրաքաղաքին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ