Արցախում մահացած զինծառայողը հետմահու պարգևատրվել է
Հասարակություն
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է գիշերը մահացած ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը նոեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վարդան Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ըստ ՊԲ տարածած հաղորդագրության' նոյեմբերի 13-ին' ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ